Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կառավարմանը հանձնված «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունում հերթական սկանդալն է հասունացել: Yerkir.am-ի տեղեկություններով` ՀԿԵ գլխավոր տնօրենի կողմից իրականացված ծառայողական քննության արդյունքում փողեր լվանալու յուրօրինակ մեխանիզմ է հայտնաբերվել ՀԿԵ-ի անվտանգության ծառայությունում:
Մեխանիզմը հետևյալն է` ընկերությունը պարբերաբար մի քանի տասնյակ աշխատակիցների է ընդունել և 1-2 ամիս անց ազատել աշխատանքից: Յուրաքանչյուր նոր ընդունված աշխատակցի համար դուրս է գրվել մոտ 70 հազար դրամի հագուստ եւ այլ անհրաժեշտ իրեր:
ՀԿԵ-ում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ աշխատակիցների համար նախատեսված հագուստի և այլ անհրաժեշտ պարագաների մատակարարման բիզնեսը պատկանում է «ՀԿԵ» ՓԲԸ-ի անվտանգության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Դարբինյանին: Նա, ի դեպ, ժամանակին զբաղեցրել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ-հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնը և ունի գեներալ-լեյտենանտի կոչում:
Դարբինյանի անունը հայտնի է տարիներ առաջ ռուսական լրատվամիջոցներից մեկում հայտնված սկանդալային հրապարակումից: Գաղտնազերծված մի փաստաթղթից հայտնի էր դարձել, որ ՌԴ ԱԱԾ գործերի կառավարման աշխատակիցը դեռևս 2004-ին միջնորդություն էր ներկայացրել ՌԴ նախագահին՝ Հայաստանի քաղաքացի Դարբինյան Արմեն Վաղինակովիչին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն շնորհելու համար՝ «հաշվի առնելով նրա անձնական ծառայությունը ՌԴ-ին»։ Այս հրապարակումից հետո Դարբինյանը ստացավ «ռուսական շպիոն» մականունը և մոտ կես տարի անց՝ 2010-ի նոյեմբերին, ՀՀ նախագահի հրամանով պաշտոնանկ արվեց:
Մեզ հասած տեղեկություններով` ՀԿԵ անվտանգության ծառայությունում կատարված ծառայողական քննության արդյունքում հայտնաբերված չարաշահումների, ուռճացված եւ գոյություն չունեցող աշխատակազմի պատճառով ծառայության պետին` Արթուր Ալվանդյանին, նկատողություն է հայտարարվել: Ուշագրավ է, որ ՀԿԵ ղեկավարությունը «բացահայտել» է կոռուպցիոն շղթայի միայն մի մասնակցին, իսկ մյուսները դեռևս մնում են անպատիժ:
Հիշյալ սկանդալում շոշափվում են ոչ միայն Արմեն Դարբինյանի, այլև ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Իլյա Կելպերիսի , ինչպես նաև ՀԿԵ-ի գլխավոր հաշվապահ, փողերի լվացման այլ պատմություններից հայտնի Վեներա Ավետիսյանի անունները:
Սակայն սա դեռ ամենը չէ: Պարզվում է` ընկերությունում ապրանքների մատակարարման մենաշնորհը ստանալը բացահայտ կոնֆլիկտների պատճառ է դարձել: Մեզ հասած տեղեկություններով՝ անվտանգության ծառայությունը ցանկանում է ինքը ձեռք բերել իր ապրանքները, իսկ մատակարարման ծառայությունն էլ պնդում է, որ պետք է ինքը ձեռք բերի ապրանքները եւ մատակարարի անվտանգության ծառայությանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02