Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում և «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Նախագծով իրավական հիմք է ստեղծվում ՀՀ ոստիկանության կազմում «Պարեկային ոստիկանություն» ծառայության ստեղծման, պարեկային ոստիկանների հրամանագրման և նրանց գործունեության կազմակերպման նպատակով անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս ոստիկանության համակարգում գործում են «Ճանապարհային ոստիկանություն» և պարեկապահակային ծառայությունները, որոնք համապատասխանաբար իրականացնում են ճանապարհային երթևեկության կանոնակարգման, ճանապարհային անվտանգության ապահովման գործառույթները և հասարակական կարգի պահպանությունը։ Ոստիկանության նման կառուցվածքով և գործառույթների տարանջատմամբ, տարբեր մոտեցումների, միմյանց հետ արդյունավետորեն չփոխկապակցված երկու արտաքին ծառայությունների գործունեությունը հանգեցնում է տարբեր ստորաբաժանումների միջև փոխգործակցության խնդիրների, մինչդեռ նշված գործունեության ուղղություններում ոստիկանության բարձր որակի աշխատանքն առաջնային կարևորություն ունի հանցագործությունների կանխման, նախականխման ու հակազդման, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների և երկրի հյուրերի շրջանում ոստիկանության վերաբերյալ կարծիքի ձևավորման, վստահության և ապահովության համար։ Նկատի ունենալով, որ ռազմավարությամբ նախատեսվել է, որ նոր պարեկային ծառայությունն իրականացնելու է Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության գործառույթները՝ անհրաժեշտ է գործընթացը սկսել պարեկների պատրաստման հատուկ ծրագրից, որը հաջողությամբ անցնելու դեպքում, վերջիններս կնշանակվեն ծառայության պաշտոններին։ Առաջարկվում է՝ հանրապետությունում պարեկային ծառայության ներդրման հետ մեկտեղ, դադարեցնել ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայությունների գործունեությունը։
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21 25.08.26
14:49 26.08.26
20:33 25.08.26
19:16 25.08.26
12:03 25.08.26
20:04 25.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02