Yerkir.am-ը գրավոր հարցում է ուղարկել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել մարզպետարանի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:
«Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) պարզորոշ են դառնում մի քանի արտառոց իրողություններ. 2017 թ. դեկտեմբերի 28-ին (Սերժ Սարգսյանի իշխանության օրոք) հաստատված 2018 թ. բյուջեում 1 հոդվածով («Քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևատրում») նախատեսված է եղել 32327.6 հազար դրամ պարգևավճար, որը և վճարվել է մարզպետարանի աշխատակիցներին,
2018 թ. դեկտեմբերի 27-ին (Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք) հաստատված 2019 թ. բյուջեում արդեն 2 հոդվածներով է հաստատվել պարգևատրման չափը: Ըստ այդմ՝ «Քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևատրում» հոդվածով նախատեսվել և վճարվել է 31872.0 հազար դրամ պարգևավճար, ավելացված հաջորդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով նախատեսվել է 86536.3 հազ. դրամ և վճարվել 85188.07 հազ. դրամ:
Այսինքն՝ 2019 թ. համար Արարատի մարզպետարանում վճարվել է 117.060.070 ՀՀ դրամ կամ շուրջ 245 հազար ԱՄՆ դոլար: Ամսական պարգևավճարների թիվն այդպիսով կազմում է շուրջ 20.500 ԱՄՆ դոլար: Ըստ ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի N 706-Ա որոշման՝ Արարատի մարզպետարանի հաստիքների առավելագույն թիվը 129 է:
Փաստորեն՝ «հեղափոխությունն» այս պարագայում «քաղցր բլիթի» ըմբոշխման հնարավորությունների դուռ է բացել Արարատի մարզպետարանում, և նախորդ իշխանություններին պետական բյուջեի անխնա թալանի մեջ մեղադրող նոր իշխանությունները, այդ թվում՝ մարզպետ Գարիկ Սարգսյանը, բացի «Սերժի վախտվա» սահմանված 31-32 միլիոն դրամ պարգևատրումները, «գլխապտույտ հաջողություններից» կարգախոսի ներքո լրացուցիչ հոդվածով պետական բյուջեից կորզել և հաճույքով ըմբոշխնել են ևս 178 հազար ԱՄՆ դոլար»:
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21 25.08.26
14:49 26.08.26
20:33 25.08.26
19:16 25.08.26
12:03 25.08.26
20:04 25.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02