Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքները: Հիշյալ օրենքներով մասնավորապես արգելվում է ծխելը հանրային փակ տարածքներում, ինչպես նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում: Այս օրենքների ընդունման նպատակն է հասնել Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործման, սպառման նվազեցմանը, պահպանել բնակչության առողջությունը՝ պաշտպանելով երկրորդային ծխի ազդեցությունից և նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդության ցուցանիշները: «Երբ ստորագրում էի «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը և հարակից ևս չորս օրենքներ, ես, որպես Հանրապետության նախագահ և որպես քաղաքացի, խորհում էի՝ մի՞թե անպայման պետք է օրենք լինի, հասկանալու այն վնասը, որը ծխելու միջոցով հասցվում է առողջությանը, ընտանիքին, շրջապատին, միջավայրին,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:-Մի՞թե օրենքների իրավական չոր ձևակերպումները մեզ վրա ավելի մեծ ազդեցություն ունեն, քան այն հորդորները, որ լսում ենք ծնողից, հարազատից, ընկերոջից, քան ծխելու վնասի մասին պատմությունները, որ կարդում ենք գրեթե ամեն օր: Սոկրատեսն ասում էր. «Եթե մարդն ինքը հետևում է իր առողջությանը, ապա դժվար թե գտնվի բժիշկ, որն ավելի օգտակար լինի նրա առողջության համար, քան նա ինքը»: Կանգ առնելը երբեք ուշ չէ, և դրա համար որևէ պետական մարմնի կարիք չպետք է զգացվի: Չեմ կարծում, թե այնտեղ, որտեղ նախ մեր սթափ մտածելու կարիքը կա, առաջին հերթին օրենսդրական կարգավորում է պետք: Իհարկե, օրենքը գծում է որոշակի սահմաններ, որոնց պետք է ենթարկվել: Սակայն ձեզնից յուրաքանչյուրի որոշումն է՝ մտածե՞լ, թե չմտածել ձեր, ձեր ընտանիքի, մեր ժողովրդի, մեր երկրի առողջության մասին: Մյուս կողմից՝ թե՛ ծխողները, թե՛ չծխողները մեր քաղաքացիներն են, և օրենսդրական որևէ, թեկուզ հանրօգուտ նպատակով սահմանափակում չպետք է միմյանց հանդեպ որևէ անհանդուրժողականության պատճառ դառնա: Իսկ իշխանությունը պարտականություն ունի համապատասխան քաղաքականությամբ, այդ թվում՝ առողջ ապրելակերպ ունենալու համար հնարավորինս հասանելի պայմաններ ապահովելով, նպաստել իր ծխող քաղաքացու վարքագծում դրական փոփոխությանը»:
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
11:16 09.05.26
15:33 09.05.26
16:21 09.05.26
14:06 09.05.26
16:25 08.05.26
15:49 09.05.26
17:25 08.05.26
11:55 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44