Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը դահուկորդ աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Միքայել Միքայելյանի հաջող ելույթը համարում է մարզիչների և մարզիկի ճիշտ աշխատանքի արդյունք: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սարգսյանը փաստեց, որ երիտասարդների աշխարհի այս առաջնության մասնակցում են մարզիկներ, ովքեր մերօրյա դահուկորդներին փոխարինող հաջորդ սերունդն են, նրանք, ովքեր իրենց հավաքականի թիմերում ունեն իրենց տեղերը: «Համեմատելով նախորդ տարի մինչև 20 տարեկանների ԱԱ-ի իր մասնակցության հետ և հաշվի առնելով այն փաստը, որ Միքայելը մինչև 23 տարեկաների առաջնությանը մասնակցում է առաջին անգամ, ապա սա մեծ հաջողություն է: Միքայելի այս հաջողությունը մարզիչների ճիշտ աշխատանքի արդյունքն է»,-շեշտեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը: Սարգսյանի խոսքով` առաջնությանը մասնակցում են դահուկասպորտում հին ավանդույթներ ունեցող երկրներ, որոնցից մի քանիսի ներկայացուցիչներին Միքայելյանին հաջողվեց գերազանցել: Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանը հաջող է հանդես եկել աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում: Գերմանիայի Օբերվիեսենտալ քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնության 30 կմ ազատ ոճում Միքայելյանը բացառիկ հաջող արդյունք է գրանցել՝ մեկնարկելով 38-րդը՝ նա եզրագծին է հասել 11-րդը: Մինչև 23 տարեկանների 30 կմ ազատ ոճի մրցաձևին մասնակցել է 25 երկրի 63 մարզիկ:
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21 25.08.26
14:49 26.08.26
20:33 25.08.26
19:16 25.08.26
12:03 25.08.26
20:04 25.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02