ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Ֆեյսբուքի իր էջում պարզաբանում է ներկայացրել, թե որ դեպքում կարող է փոխանակվել անձնագիրը՝ հին նմուշի անձնագիր ստանալու ոլորտը կանոնակարգող օրենսդրության համաձայն:
«Հին նմուշի անձնագիր ստանալու ոլորտը կանոնակարգող օրենսդրության համաձայն նշված անձնագիրը կարող է փոխանակվել
1. դրանում պարունակվող տեղեկությունները փոխելու,
2. գրառումներում անճշտություններ հայտնաբերելու,
3. անձնագիրն օգտագործման համար ոչ պիտանի լինելու,
4.վավերականության ժամկետը լրացած լինելու դեպքերում:
Տարածքային անձնագրային ծառայություններին իմ կողմից հանձնարարվել է առանց նշված հիմքերի առկայության, ուղղակի քաղաքացու ցանկությամբ նշված անձնագրերը չփոխանակել:
Անհրաժեշտ է տեղեկանալ նաև, որ հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ 5 տարով:
Բացառություն կարող է լինել միայն մեկ դեպքում, երբ անձնագրի վավերականության ժամկետի ավարտին մնացել է 6 ամսից քիչ ժամկետ և քաղաքացին ճամփորդում է այնպիսի երկիր, որտեղից պահանջվում է անձնագրի առնվազն 6 ամսյա վավերականության ժամկետ:
Պահանջը պայմանավորված է տեղերում հերթերից խուսափելու, ինչպես նաև այն քաղաքացիների անձնագիր ստանալու իրավունքը անխոչընդոտ իրացնելու նպատակով, որոնց անձնագրերը բավարարում են վերը նշված պահանջներին և ենթակա են փոխանակման:
Հորդորում ենք չանհանգստանալ, քանի որ ներկայիս իրավակարգավորումների համաձայն մինչև 2019թ. հունվարի 1-ը քաղաքացին կարող է դիմել հին նմուշի անձնագիր ստանալու համար»,-գրել է Մնացական Բիչախչյանը:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02