ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նախագահությամբ մարտի 9-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ նստաշրջանի բացման նիստը, որին ելույթ են ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Թիջջանի Մուհամմադ Բանդեն, ՄԱԿ-ի մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, երիտասարդության և քաղաքացիական հասարակության պատվիրակներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
«Կանանց հարցերով 4-րդ համաշխարհային համաժողովի՝ Պեկինի հռչակագրի և Գործողությունների հարթակի ընդունման 25-ամյա հոբելյանին նվիրված նիստի ընթացքում ընդունվեց Քաղաքական հռչակագիր, որում շեշտվում է կանանց և աղջիկների բոլոր իրավունքների և հիմնարար ազատությունների լիարժեք և հավասար իրացման, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կանանց մասնակցության, նրանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի դեմ պայքարի, արդարադատության մատչելիության ապահովման կարևորությունը և մի շարք այլ առանցքային ոլորտներում արդյունավետ գործողությունների անհրաժեշտությունը։ Հռչակագրում վերահաստատվում է կանանց և աղջիկների առաջխաղացման կարևորությունը ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների իրականացման համար:
Իր ողջույնի ուղերձում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը կարևորեց անդամ պետությունների կողմից գենդերային հավասարության հասնելու, բոլոր կանանց և աղջիկների առաջխաղացման և ամենուրեք նրանց իրավունքների իրացման ընդհանուր նպատակին հասնելու իրենց քաղաքական կամքի և հստակ հանձնառության հաստատումը։ Դեսպան Մարգարյանն ընդգծեց հանրային կյանքում կանանց առանցքային դերը, որոնք եղել են հեղափոխական վերափոխումների առաջին շարքերում՝ հանդիսանալով խաղաղ և հարատև փոփոխությունների երաշխավորներ։
ՀՀ մշտական ներկայացուցչի ուղերձը հասանելի է Կանանց կարգավիճակի հանձնաժողովի կայքում՝ https://www.unwomen.org/en/csw/csw64-2020։
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21 25.08.26
14:49 26.08.26
20:33 25.08.26
19:16 25.08.26
12:03 25.08.26
20:04 25.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02