Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 426 ժամանակահատվածում 4,716 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է 3,487,585,633 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն ապրիլի 26ին՝ 33 մլն դրամ՝ փոխանցված 98 անձանց կողմից:Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հիշեցնենք, որ ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: Կառավարությունը, Արցախի ողջ բնակչության անունից, իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր լումա էական նշանակություն է ունենալու Արցախի անվտանգության ապահովման գործում: Տեղեկացնենք, որ ԼՂՀ ֆինանսների նախարարության կայքում գործում է վիրտուալ POSտերմինալ, որի միջոցով հնարավոր է վիզա, մասթեր և արքա քարտերով առցանց փոխանցումներ կատարել: Բացի դրանից, արդեն հնարավորություն է ստեղծվել նշված հատուկ հաշվեհամարին գումար փոխանցել նաև Telcell ընկերության տերմինալներով՝ մուտք գործելով «Արցախը ես եմ» պատուհան: Իսկ բանկային հաշվեհամարներին փոխանցումները պետք է կատարել հետևյալ տվյալներով՝ Սպասարկող բանկ՝ «Արցախբանկ» ՓԲԸ Հասցե՝ Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան SWIFT` ARTSAM22 Ստացող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ). Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար). Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո). Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի): Տեղեկացնենք, որ փոխանցումների հաշվետվությունը պարբերաբար թարմացվում է նաև ֆինանսների նախարարության կայքում:
21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44