ԼՂՀ Քարվաճառ շրջկենտրոնում արդեն 16 օր ջուր չկա: Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը նշեց, որ ջուր չլինելու հետեւանքով քաղաքում ստեղծվել է ծանր կենցաղային եւ սանիտարական իրավիճակ։ Քանանյանի խոսքով՝ խմելու եւ ոռոգման ջրի պակասի հետեւանքով ծանր վնասներ են կրել նաեւ տնամերձ հողամասերը:
«16 օր ջուր չունենք, սակայն, պետությունը չի կազմակերպում բնակիչների ջրի մատակարարման հարցը: Խմելու ջրի ամենամոտիկ աղբյուրը քաղաքից մի քանի կմ հեռու է՝ Տրտուի ափին, որը գտնվում է 200 մետր խորությամբ ձորում: Այսինքն՝ այնտեղից ջուր բերելը շատ դժվար է: Մեր ջուրը գալիս էր Ծարի ժայռապարը հարավ-արեւմուտքից երիզող Գեղախաչ գետից, որը վնասվել է Ծարի կարճ ճանապարհի մաքրման աշխատանքների ժամանակ: Այստեղ է եկել նաեւ ԼՂՀ քաղաքաշինության նախարարության ջրամատակարարման գծով փոխնախարարը, խոստացել, որ ամեն ինչ կարվի խնդրի լուծման համար, սակայն, արդեն երկու շաբաթ է անցել, դեռեւս ոչինչ չի արվել»,-ասաց նա:
ԼՂՀ Քաղաքաշինության նախարարությունից հայտնել են, որ առաջին իսկ օրվանից սկսվել են վերանորոգման աշխատանքները, սակայն, դեռ հստակ չեն կարող ասել, թե երբ կավարտվեն դրանք:
«Ջրամատակարարման գծով փոխնախարար Գեորգի Հայիրյանը տեղում ծանոթացել է իրավիճակին եւ հանձնարարել անհապաղ սկսել վերանորոգման աշխատանքները: Վթարային իրավիճակ է ստեղծվել, խողովակները փոխելու անհրաժեշտություն կա: Նոր խողովակաշար է տեղադրվում այժմ, սակայն, դեռ պարզ չէ, թե վերանորոգման աշխատանքները երբ կավարտվեն, ստուգելով գնում են՝ որտեղ կա վթարային իրավիճակ, վերանորոգում եւ անցնում են առաջ»,- ասաց ԼՂՀ Քաղաքաշինության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի բաժնից:
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44