Հայաստանի ազգային ագրարային համալսարանը գերմանական հավաստագիր կստանա: Գերմանիայի Դաշնության կրթության որակի վերահսկման եւ հավատարմագրման ինստիտուտի (ACQUIN) փորձագիտական խումբը, որում ընդգրկված են եվրոպական 9 առաջատար համալսարանների ներկայացուցիչներ, երկու տարվա ընթացքում, եվրոպական հավատարմագրման չափորոշիչներին համապատասխան հանգամանորեն ուսումնասիրել է անհրաժեշտ փաստաթղթերի ողջ փաթեթը, ուսումնական գործընթացի կազմակերպման որակը, մագիստրանտների եւ շրջանավարտների ատեստավորման արդյունքները, որի հիման վրա կայացրել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ագրարմենեջմենթ» մասնագիտությունը միջազգային հավատարմագրում շնորհելու մասին որոշում. «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիրը ՀԱԱՀ-ում կազմակերպված է բարձր մակարդակով: Համալսարանում առկա են որակի հսկման եւ ապահովման գործիքները, որոնք հնարավորություն են ընձեռում ծրագրի հետագա համակարգված զարգացման համար: Հետեւաբար, ծրագրի հետագա զարգացումը կասկածի տեղիք չի տալիս»,-ասված է ACQUIN հավատարմագրող գործակալության զեկույցում: Հավատարմագրման հավաստագիրը բուհին կշնորհվի առաջիկայում՝ հանդիսավոր պայմաններում:
Հետխորհրդային երկրներից՝ ՌԴ-ի, ՈՒկրաինայի, Ղրղզստանի, Ղազախստանի եւ Հայաստանի 12 առաջատար ագրարային բուհեր արդեն տարիներ շարունակ համատեղ ջանքեր են ներդնում նշված մասնագիտության գծով միջազգային հավատարմագրում ստանալու նպատակով: Բոլոր մասնակից համալսարանների համեմատական գնահատման արդյունքում ՀԱԱՀ-ն է եղել է ծրագրին մասնակից միակ բուհը, որ ոչ մի դիտողություն չի ստացել:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը Գերմանիայի Դաշնության կրթության որակի վերահսկման եւ հավատարմագրման հայտ ներկայացրել է 1999 թվականին:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02