Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը դիմել է այդ երկրի գլխավոր դատախազություն՝ միջնորդելով ընթացակարգային գործարք ձեւակերպել Ուրան-238 ռադիոակտիվ նյութի իրացման գործով 6 ձերբակալվածներից մեկի՝ Հայաստանի քաղաքացի Աշոտ Գորոյանի հետ: Ըստ Sputnik-Գրուզիայի՝ այս մասին հաղորդել է ձերբակալվածի փաստաբան Թեմուր Գոգսաձեն:
«Կարող եմ հաստատել, որ Աշոտ Գորոյանին վերաբերող նման միջնորդություն կա: Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ պարոն դեսպանը դիվանագետ է եւ, հավանաբար, նա նման միջնորդություն կներկայացնի Հայաստանի մյուս քաղաքացիների մասով: Մենք միջնորդությամբ դատախազություն դիմել ենք օգոստոսի 10-ին»,- ասել է Գոգսաձեն:
Դեսպանն ու փաստաբանը միջնորդությունը բացատրել են այն հանգամանքով, որ Գորոյանը նշված հանցագործությանը նույն չափով մասնակից չէ, որքան մյուս մեղադրյալները: Բացի այդ, նա առողջական խնդիրներ ունի:
Վրաստանի Պետանվտանգության ծառայությունն ապրիլի 18-ին հաղորդել էր ռադիոակտիվ Ուրան-238 նյութի ապօրինի ձեռքբերման եւ իրացման մեղադրանքով Հայաստանի քաղաքացիներ Աշոտ Գորոյանի, Միհրան Մովսիսյանի, Հայկազ Հովակյանի եւ Վրաստանի քաղաքացիներ Թամազ Բիչիկաշվիլիի, Մուխտար Ցկիտիշվիլիի եւ Սավլե Լուրսմանաշվիլիի ձերբակալության մասին: Հետաքննության տվյալներով՝ մեղադրյալները պատրաստվում էին Թբիլիսիում միջուկային նյութը վաճառել 200 մլն դոլարով:
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02