ԼՂՀ-ում առաջարկվող նախագահական համակարգը առավելագույնս մոտ է բացարձակ ժողովրդավարության գաղափարին: Այս մասին օգոստոսի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նրա խոսքով, այսօր ինքը կհանդիպի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ու կքննարկի սահմանադրական փոփոխությունները: «Զարմանալի է, որ Լեռնային Ղարաբաղը գնում է մի ուղով, որը տարբերվում է Հայաստանից: Դա կառավարման նախագահական ձեւի ներդրումն է, մենք այն անվանում ենք «վարչապետական», քանի որ ժողովուրդն ունենալու է ընտրված վարչապետ ու նախագահ, նաեւ ուժեղ խորհրդարան: Հավատում եմ, որ մեր այցը կնպաստի կարեւոր գաղափարի ներդրմանը՝ ավելի կարեւոր, քան նույնիսկ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման գաղափարը»- ասել է Պարույր Հայրիկյանը: Նրա համոզմունքով դա ղարաբաղյան կարգավորման հարցում ավելի լուրջ ավանդ է լինելու, քան նույնիսկ ամենահզոր սպառազինումների մատակարարումը: «Հույս ունեմ, որ Ղարաբաղում կհասկանան այս խնդրի կարեւորությոնը, ու մեկ տարի հետո աշխարհի քարտեզում ԼՂՀ –ն նշված կլինի որպես միակ բացարձակ ժողովրդավարական երկիր»,- ամփոփել է Հայրիկյանը: Հիշեցնենք, որ ԼՂՀ նոր սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին: Հայեցակարգի համաձայն՝ հանրապետության նախագահը կստանձնի նաեւ վարչապետի լիազորությունները: Ըստ հայեցակարգի՝ նախագահը նշանակելու ու պաշտոնից ազատելու է նախարարներին, օրենսդրական վետոյի իրավունք է ունենալու, որը կարող է հաղթահարվել միայն ԱԺ պատգամավորների ձայների մեծամասնությամբ: Նաեւ ըստ հայեցակարգի առաջարկում են նախագահական ու խորհրդարանական ընտրությունները միաժամանակ անցկացնել:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02