ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն օգոստոսի 31-ին ընդունել է Ճապոնիայի Ազգային դիետի Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի նախագահ Սեյշիրո Էտոյին ու լիգայի անդամներին:
Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում, բարձր է գնահատել հայ-ճապոնական հարաբերությունները՝ նշելով, որ դրանք հիմնված են բարեկամության ու փոխվստահության վրա:
Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ հայ-ճապոնական երկկողմ հարաբերությունների օրակարգում միջխորհրդարանական ձևաչափն իր կարևոր տեղն է զբաղեցնում: Այս համատեքստում Ազգային ժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ միջխորհրդարանական համագործակցությունը կարևոր միջոց է երկկողմ միջպետական հարաբերությունների ամրապնդման ու փոխվստահության ապահովման գործում: Գալուստ Սահակյանը գոհունակությամբ ընդգծել է, որ երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերն իրենց գործունեությամբ վերջին տարիներին նպաստել են հայ-ճապոնական միջխորհրդարանական հարաբերությունների առավել զարգացմանը:
Ազգային ժողովի նախագահը, անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմին, նշել է, որ Ադրբեջանն այդ օրերին լայնամասշտաբ գործողություններով կոպտորեն խախտել է զինադադարի պայմանագիրը, ինչի հետևանքով եղել են բազմաթիվ զոհեր և վիրավորներ: «Հայաստանը հաստատակամ է խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում՝ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի արդար պահանջն իրականացնելու վճռականությամբ»,- ընդգծել է Գալուստ Սահակյանը:
Հյուրերը ևս կարևորել են երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի շփումները և փոխայցերը, որոնք նպաստում են հարաբերությունների և համագործակցության խորացմանը: Խոսելով ապրիլյան քառօրյա պատերազմից՝ Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի նախագահ Սեյշիրո Էտոն ցավակցել է զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել ապաքինում: Սեյշիրո Էտոն նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, ինչը մեծ նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության պահպանման համար:
Հանդիպման ավարտին Սեյշիրո Էտոն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին է փոխանցել Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի խոսնակ պարոն Օշիմայի՝ Ճապոնիա այցի հրավերը:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02