ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայևապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Դեռևս մարտի 28-ին էի ազդարարել Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի նկատմամբ ծուղակներ լարելու նոր շրջափուլ սկսելու կամ այլ կերպ ասած՝ ժանտախտի ժամանակ վրեժի մասին, և ահա առաջին «ծիծեռնակները»... Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննիչը քրեական ոստիկանության միջոցով այսօր հարցաքննության ներկայանալու ծանուցում է ուղարկել Հայրապետյանին: Միամտություն է հավատալ, որ ՀԿԳ քննիչը տեղեկություններ չունի այն մասին, որ Ռուբեն Հայրապետյանը բուժման նպատակով տևական ժամանակ է գտնվում է արտերկրում, իսկ պայմանավորված համավարակով՝ չի կարող մեկ օրվա ընթացքում վերադառնալ հայրենիք: Ինչ է ստացվում. հերթական անգամ փորձ է արվում իրավական դաշտում գործելու պատրանք ստեղծել՝ իբրև օրենքով սահմանված կարգով է անձը ծանուցվում հարցաքննության ներկայանալու, որ կանչեցին ու չեկավ. մյուս օրն էլ աղաղակեն՝ թաքնվում է քննությունից: Մի՜ չարչարվեք, իրեն սպառած և դատապարտված գործելաոճ է... Հարց է առաջանում. մինչև ու՞ր, տղե՜րք, որևէ մեկդ եղե՞լ եք Տոմսկի НКВД-ի բանտի թանգարանում, առիթ լինելու դեպքում՝ անպայման այցելեք…համոզված եմ, որ ձեր մեջ շատ բան կփոխվի... այնտեղ գործեր կան՝ հարուցված այն ժամանակվա հերոսներ Եժովի և Բերիայի ցուցմումներով... Վաղվա պատմության թանգարանն այդպիսի գործերի պակաս չի ունենա նաև մեր հայրենիքում, սակայն չէի ցանկանա այդ գործերում ձեր անունները տեսնել: Հետևությունները թողնում եմ յուրաքանչյուրիդ... Հետգրություն. չեմ կարողնում նաև հասկանալ, թե պաշտոնատար անձի օգնականն ինչ լիազորություն կարող է ունենալ քրեական գործերի քննության ուղղությունը կանխորոշելու և ուղղորդելու հարցում... Առողջ եղեք...»
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
16:02 12.09.26
14:31 12.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02