Տեսակապի ձևաչափով մայիսի 26-ին կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ԱԳ նախարարները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ամրապնդմանը, միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, անվտանգության ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ հակազդեցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Իր խոսքում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Կազմակերպության շրջանակներում փոխգործակցության խորացմանը՝ ուղղված արտաքին քաղաքական համադրման արդյունավետության բարձրացմանը, պաշտպանական բաղադրիչի, սպառնալիքներին և մարտահրավերներին հակազդման մեխանիզմների ամրապնդմանը:
«Անդրադառնալով նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված միջազգային հանրության առջև ծառացած մարտահրավերներին՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշեց.
«Համավարակի և դրա հետևանքների դեմ պայքարում անհրաժեշտ են միջազգային հանրության միասնական և համակարգված գործողություններ: Մենք մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում մեր դաշնակիցներին համավարակի դեմ պայքարում և պատրաստ ենք կողք կողքի աշխատել բոլոր ուղղություններով՝ բոլոր բացասական հետևանքները հաղթահարելու և մեր պետությունների կայուն զարգացումն ապահովելու համար»: Այս համատեքստում նախարար Մնացականյանը, ի թիվս այլ որոշումների, կարևորեց նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պայմաններում ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հրադադարի կոչին աջակցելու վերաբերյալ արտաքին գործերի նախարարների հայտարարության ընդունումը: «Մեր պետություններն առաջիններից էին, որ իրենց լիակատար համերաշխությունն ու աջակցությունը հայտնեցին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ աշխարհի տարբեր մասերում գլոբալ հրադադարի հաստատման մասին կոչին: Այս համատեքստում ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ չնայած համաշխարհային հանրության միասնական ընկալմանը, որ անհրաժեշտ է համընդհանուր հրադադար հաստատել և կենտրոնանալ համավարակի և դրա հետևանքների հաղթահարման ուղղությամբ ջանքեր գործադրելու վրա, մեր արևելյան հարևան Ադրբեջանը չի հրաժարվում առավելապաշտական մոտեցումներից և ռազմատենչ հռետորաբանությունից: Շփման գծում հրադադարի ռեժիմը խախտվում է, սահմանին շարունակվում են սադրանքները, որոնք սպառնալիք են ներկայացնում խաղաղ բնակչության անվտանգության համար»: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձավ Ադրբեջանի կողմից մայիսի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հարձակողական բնույթի օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժությունների անցկացմանը, որն իրականացվել է միջազգային հանձնառությունների՝ Վիեննայի փաստաթղթի խախտմամբ: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ այդօրինակ գործողությունները, որոնք խարխլում են տարածաշրջանային կայունությունը և լուրջ վնաս են հասցնում խաղաղ գործընթացին, պետք է պատշաճ կերպով դատապարտվեն։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև վերահաստատել է Հայաստանի և Արցախի նորընտիր իշխանությունների հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: «Մենք կտրականապես բացառում ենք ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը և շարունակում ենք խաղաղ գործընթացում մեր կառուցողական մասնակցությունը, որի ներուժը չի կարող լիարժեք իրացվել առանց Արցախի ժողովրդի մասնակցության և բոլոր կողմերի համարժեք փոխզիջման»: Նախարար Մնացականյանն իր խոսքում նաև անդրադարձավ Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձություններին՝ ընդգծելով կրոնական և ազգային փոքրամասնությունների պաշտպանության անհրաժեշտությունը: ԱԳ նախարարների խորհրդի նիստի ավարտին ընդունվել են «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարելիցի կապակցությամբ», «Covid-19 համավարակի հետ կապված համընդհանուր հրադադար հաստատելու ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչին աջակցության մասին», «Կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում համերաշխության և փոխըմբռնման մասին» և «ՄԱԿ կանոնադրության նպատակներին և սկզբունքներին հավատարմության հաստատման մասին» համատեղ հայտարարությունները»:
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
21:19
21:03
14:33 04.09.26
16:57 04.09.26
10:02 04.09.26
10:18 04.09.26
16:04 04.09.26
14:45 04.09.26
21:03 04.09.26
21:19 04.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02