«Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի հետ համատեղ ապրիլի 1-ից հունիսի 30-ն իրականացնում է «Էկո սերունդ» ծրագրի 2-րդ փուլը: Հանդիպմանը ներկա են գտնվել և բացման խոսքով հանդես եկել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը, ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը և «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Նվարդ Գևորգյանը:
Ծրագրի նպատակն է բարձրացնել պատանիների տեղեկացվածության մակարդակը շրջակա միջավայրի և բնապահպանության վերաբերյալ: Սա էլ իր հերթին կնպաստի քաղաքն ավելի մաքուր պահելուն միտված գաղափարախոսության տարածմանը: Ինչպես առաջին փուլում, այս անգամ նույնպես ընտրվել են Երևանում գործող 5 դպրոցներ: Յուրաքանչյուր դպրոցում դասընթացին կմասնակցի 6-րդ և 7-րդ դասարանի 20 աշակերտ: Ծրագրի իրականացման համար հավաքագրվել են 15 երիտասարդներ, ովքեր «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամում համապատասխան վերապատրաստում անցնելուց հետո միայն, դասընթացներ կիրականացնեն դպրոցներում: Ծրագիրը կազմված է 8 դասընթացից, որոնց ավարտից հետո կկազմակերպվի էկո ցուցահանդես` բոլոր հինգ դպրոցների մասնակիցների աշխատանքներով: Ծրագրի ավարտին մասնակիցները կայցելեն նաև ծաղկաջերմոցներ և կծանոթանան ծաղիկների մշակման գործընթացին, կստանան տեսական գիտելիքներ ու գործնական առաջադրանքներ: Մասնակիցները կստանան համապատասխան վկայականներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն


21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44