Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդիպում են ունեցել Չինաստանում մեկնարկող G20-ի գագաթնաժողովի շրջանակում, գրում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը: Գործակալությունը հաղորդում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք առանցքային հարցեր: Պաշտոնյաները խոսել են Սիրիայում տիրող իրավիճակի, «Իսլամական պետություն» խմբավորման դեմ համատեղ պայքարի նոր միջոցների, ինչպես նաև Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման մասին: Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: Նշենք, որ G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 4-5-ը Հանչժոուում՝ «Նորարար, առողջ, փոխկապակցված, ներառական համաշխարհային տնտեսության կառուցում» թեմայով։
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44