Միացյալ Նահանգներում ծանր հիվանդությունից հետո օգոստոսի 21-ին մահացած կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին (18:00 – 20:00)` Նուբարաշենի խճուղի 6/1 հասցեում, իսկ հուղարկավորության արարողությունը` սեպտեմբերի 7-ին` ժամը 13:00-ին (նույն հասցեով):
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վարդանի քույրը՝ Աննա Զիլֆուղարյանը հայտնել է, որ ԱՄՆ-ից տեղափոխման հետ կապված բոլոր ծախսերը (Վարդանի համար բացառության կարգով) հոգում է այն հիվանդանոցը, որտեղ նա բուժում էր ստանում` Վաշինգտոնի National Institutes of Health-ը, որն առաջին օրվանից արել էր ամեն հնարավոր և անհնարինը Վարդանի բուժման համար:
Վարդան Զիլֆուղարյանը հեռանկարային հայ կինոօպերատոր էր, ով աշխատանքային գործունեության վերջին տասը տարիների ընթացքում լուրջ փորձ ու գիտելիքներ էր ձեռք բերել Հայաստանում և Ռուսաստանում: 2014 թվականին հերթական նկարահանման ժամանակ Վարդանի ինքնազգացողությունը վատանում է: Կինոօպերատորը մոտ մեկ ամիս հետազոտություններ է անցնում հիվանդանոցում` արդյունքում ստանալով արյան սուր լեյկոզ ախտորոշումը: Զիլֆուղարյանին ռուս բժիշկները հայտնում են, որ ապրելու երկար ժամանակ չի մնացել: Այնուամենայնիվ, նա թևաթափ չի լինում և որոշում է շարունակ լ բուժումը Գերմանիայում, որտեղ մասնագետները տալիս են առավել ստույգ ախտորոշում՝ սուր մելոբլաստիկ լեյկոզ: Գերմանիայում մեկուկես ամիս ստացած քիմիոթերապիան այդքան էլ արդյունավետ չի լինում, սակայն պայքարից չհրաժարվող օպերատորին ճակատագիրը նվեր է մատուցում:. Գերմանիայում ծնվում է նրա դուստրը՝ Մարիաննան: Ավելի ուշ պարզվում է, որ Վարդանի քույրը՝ Աննան կարող է եղբոր համար դառնալ ոսկրածուծի դոնոր և փրկել նրան: Նա եղբոր բուժման համար կազմակերպում է դրամահավաք: Այնուհետև, ԱՄՆ-ի Ազգային առողջության ինստիտուտը Վարդանին ներգրավում է լեյկեմիայի կազդուրման նոր դեղամիջոցների փորձարկման ծրագրում: Ոսկրածուծի փոխպատվաստման մոտ կես միլիոն դոլար արժողությամբ վիրահատությունը արվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Զիլֆուղարյանը համառորեն շարունակում էր պայքարը` բոլորին կոչ անելով երբեք չհանձնվել և միշտ հույսը սրտում շարունակել պայքարը` հանուն սիրելիների:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02