Daimler կոնցերնը 2018-ից մինչեւ 2024 թվականը առնվազն վեց սերիական մոդել կթողարկի ամբողջությամբ էլեկտրական ուժային սարքերով, հայտնում է գերմանական Automobilwoche պարբերականը:
Գերմանացիները հույս ունեն մրցակցել Tesla Motors ընկերության հետ, ինչպես նաեւ Audi ապրանքանիշի էկո-շարքի ապագա ավտոմեքենաների: Automobilwoche-ի զրուցակցի տվյալներով, ավտոարտադրողը պատրաստվում է կենտրոնանալ քրոսովերների եւ ամենագնացների վրա, սակայն «Դայմլերի» պլանների մեջ է մտնում նաեւ էլեկտրական սեդանների եւ կոմպակտ-կարերի ստեղծումը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Mercedes-Benz ապրանքանիշը, որը Daimler-ի կազմի մեջ է մտնում, MEQ առանձին ենթաապրանքանիշ կստեղծի, որի անվան տակ էլեկտրակարեր կթողարկվեն: Գերմանացիներն արտոնագրային բյուրոյում արդեն ինդեքսների մի ամբողջ շարք են գրանցել մոդելների նշման համար, որոնք ներառում են EQA, EQB, EQS եւ EQX անվանումները:
Առաջին էլեկտրական նախատիպի դեբյուտը տեղի կունենա սեպտեմբերի վերջին` Փարիզյան ավտոսալոնում, սակայն սերիական մեքենաները չեն հայտնվի 2018 կամ 2019 թվականից շուտ: Ակնկալվում է, որ «Մերսեդեսը» մտադիր է նախ սեդան եւ ամենագնաց թողարկել, որոնք կկարողանան մրցակցել Tesla Model S-ի եւ Tesla Model X-ի հետ համապատասխանաբար:
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02