Գերմանիան կարևոր է համարում ղարաբաղա ադրբեջանական շփման գոտում զինադադարի պահպանումն ու խաղաղ բանակցային գործընթացին անցումը: «Արմենպրես»ի փոխացմամբ` ապրիլի 12ին այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: Պատասխանելով հարցին, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև հավասարության նշան դնելով, արդյոք, միջազգային հանրությունը, այդ թվում` Գերմանիան, չեն նպաստում հակամարտության սրմանն ու նման արյունալի դեպքերին` Մաթիաս Քիսլերը նշեց. «Անշուշտ ես իրադարձությունների զարգացման մասին զեկուցել եմ Բեռլին, ու դա իմ աշխատանքային գործունեության հիմնական թեման է եղել անցյալ շաբաթվա ընթացքում: Ռազմական գործողությունների սկսումը, անշուշտ, հետքայլ է մինչ այժմ խաղաղությանն ուղղված բանակցային գործընթացներում: Այդ պատճառով է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Շտայնմայերը անհապաղ զանգահարել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներին` հորդորելով պահպանել հրադադարը: Մենք պետք է առաջ նայենք, բայց մեզ համար կարևոր է, որ զինադադարը պահպանվի երկու կողմերում էլ»: «Գերմանիան, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր չի կարծո՞ւմ, որ ժամանակն է հանել հավասարության նշանն ու Ադրբեջանին վերաբերվել որպես ագրեսորի, որը գլխատում է զինվորների, խոշտանգում է ծեր մարդկանց ու զոհվածների մարմինները» հարցին պատասխանելով էլ` Մաթիաս Քիսլերը հայտնեց, որ արդեն լսել են հայկական կողմի զեկույցները, որում անդրադարձ է կատարվում զինվորների գլխատման ու մահացածների խոշտանգման հարցերին: «ԵԱՀԿ նախագահությունը համակ ուշադրությամբ հետևում է այդ զեկույցներին, բայց դեռևս չկան մեծանիզմներ` առաջ շարժվելու համար»,ասաց դեսպանը: Նա նաև նշեց, թե հիմնավոր տեղեկություններ չունի այն մասին` ինչպես է ամեն ինչ զարգացել ապրիլի 2ին: Գերմանիայի դեսպանի խոսքով` իրենք անվերապահ աջակցություն են ցուցաբերում Մինսկի խմբի երեք համանախագահներին, որոնք արդեն եղել են Երևանում, Ստեփանակարտում ու Բաքվում, և սպասում են, թե ինչ եզրակացությունների կհանգեն նրանք: «Հակամարտության լուծման ճանապարհները լիարժեքորեն գտնվում են եռանախագահների մանդատի ներքո»,ավելացրեց պաշտոնյան
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02