Հայ կինեմատոգրաֆի լավագույն ֆիլմերի մի ամբողջ շարք («Հարսնացուն հյուսիսից», «Ոսկե ցլիկը», «Խոշոր շահում», «Ձախորդ Փանոսը», «Շրթներկ համար 4») նկարահանվել է անվանի թատերագիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժորա Հարությունյանի պիեսների հիման վրա: «Ա րմենպրես»-ի փոխանցմամբ, տաղանդաշատ գրողը ծնվել է 1928 թ. սեպտեմբերի 7-ին: Սովորել է Երևանի բժշկական ինստիտուտում, սակայն կյանքը նրա համար այլ ուղի էր նախապատրաստել: Սիրված թատերագիրը 1969-1995 թթ. աշխատել է որպես ՀԳՄ գրական ֆոնդի տնօրեն: Նա հիանալի դրամատուրգ էր, որի պիեսները բեմադրվել են ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի տարբեր թատրոններում: «Սրտի արատ» կատակերգությունը, որի ռեժիսորը Վարդան Աճեմյանն էր, բեմադրվել է Գ. Սունդուկ յանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Ժորա Հարությունյանն արժանացել է ՀՀ պետական, ՀԳՄ Գաբրիել Սունդուկյանի անվան և բազմաթիվ այլ մրցանակների:
Հարությունյանի պիեսներին բնորոշ են կյանքի հրատապ խնդիրների արծարծումը, կատակերգական ցայտուն իրավիճակները: Նա վեր է հանել ժամանակակից իրականության սոցիալական և մարդկային հարաբերությունների ստվերոտ կողմերը՝ դրանց հակադրելով ազգային բարոյականության ավանդներն ու հոգևոր արժեքները:
Ժորա Հարությունյանը կյանքից հեռացել է 2002թ.՝ մեզ թողնելով անփոխարինելի և անգնահատելի ժառանգություն:


18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02