ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի հեղեղատարի քանդված հատվածների վերանորոգման և հունի մաքրման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին: Ըստ հիմնավորման՝ 2014թ. օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետի Թալին քաղաքում գտնվելու ընթացքում Թալինի քաղաքապետին տրված հանձնարարականի հիման վրա վերջինիս կողմից պատվիրվել են ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի հեղեղատարի քանդված հատվածների վերանորոգման և հունի մաքրման նախագծանախահաշվային փաստաթղթերը: Հեղեղատարի քանդված հատվածների վերանորոգման և հունի մաքրման աշխատանքները կվերականգնեն Արագած սարից գարնանային ձնհալի ջրերի մուտքը դեպի քաղաք և կապահովեն հողերի մեծ մասի ոռոգումը, ինչպես նաև կլուծվի ամռան ամիսներին գյուղատնտեսական կենդանիների խմելու ջրի հարցը:
Գործադիրը հավանություն է տվել «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների կողմից օգտագործվող և պահպանվող ջրային համակարգերը վարձակալությամբ փոխանցելու նպատակով անհրաժեշտ միջոցառումներին:
Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի շահագործման արդյունավետության բարձրացման, Սևանա լճից ոռոգման նպատակով բաց թողնված ջրի առավել արդյունավետ օգտագործման, հետագա աշխատանքների բարելավման նպատակով կառավարությունը հաստատել է Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողման, հաշվառման և Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի հիդրոտեխնիկական կառույցներով բաշխման պայմանները: Նախատեսվում է նաև մինչև 2016թ. ոռոգման շրջանի ավարտը մշակել և ներկայացնել ծրագիր՝ դերիվացիոն ջրանցքների և դրանցից սնվող ոռոգման ջրանցքների գլխամասերում ըստ պատկանելության ջրաչափական դիտակետերի կառուցման, դրանք ժամանակակից կատարելագործված ջրաչափական սարքավորումներով կահավորման, կենտրոնացված ավտոմատ կառավարման և տվյալների հեռահաղորդակցման համակարգի ներդրման վերաբերյալ: Գործադիրի ղեկավարը կարևորել է ընդունված որոշումն՝ ընդգծելով, որ ոռոգման սեզոնին ջուրը պետք է հասցնել հողօգտագործողներին:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02