Մանկավարժական համալսարանի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ բուհի Կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրության ամբիոնում դասախոսների կրճատում չի եղել. ուսանողների թվի նվազմամբ պայմանավորված իջեցվել են որոշ դասախոսների դրույքաչափեր:
Հիշեցնենք, որ «Հրապարակն»անդրադարձել էր նրան, որ Մանկավարժական համալսարանի ղեկավարությունը, պատճառաբանելով ուսանողների թվի նվազումը, լայնածավալ կրճատումներ է սկսել պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում` կրճատելով հատկապես երկարամյա փորձառու դասախոսների դասաժամերը, սակայն իր ծախսերը ոչ միայն չի կրճատել, այլև նախատեսվում է գնել 20 մլն. դրամ արժողությամբ մեքենա։ Հավանաբար, համալսարանում որոշել են, օրինակ, «Պրադոյով» ման գալ»,–գրել էր թերթը։
Բուհից կրկին ընդգծում են, որ դասախոսների դրույքաչափը կարող է միմիայն պայմանավորված լինել անհրաժեշտ դասաժամերի առկայությամբ: Եվ թեև պետք է նշել, որ Մանկավարժական համալսարանում ուսանողների ընդհանուր թիվը ուսուցման բոլոր համակարգերում չի նվազել, սակայն այն համաչափ չէ տարբեր բաժիններում, և Լրագրության բաժնում իսկապես ուսանողների թիվը նվազել է, ինչն էլ հանգեցրել է դրույքաչափերի իջեցման։
Ինչ վերաբերում է նրան, որ, հավանաբար, համալսարանում որոշել են «Պրադոյով» ման գալ», ապա ՀՊՄՀ Լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից այս առնչությամբ հայտնում են, որ բուհի գնումների ծրագիրը հաստատվել է ամիսներ առաջ` Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում, որտեղ ավտոմեքենայի ձեռքբերման համար հատկացվել է մինչև 20 միլիոն դրամ` բուհի տեխնիկական միջոցների , այդ թվում` ավտոմեքենաների վերազինման անհրաժեշտությամբ:
«Հայտնում ենք, որ Մանկավարժական համալսարանը դուրս է գրել մեկ ավտոմեքենա և ևս մեկը ծրագրում է դուրս գրել մինչև տարեվերջ: Երկու դուրս գրված ավտոմիջոցների փոխարեն ձեռք է բերվելու մեկ նորը: Անցկացվել է մրցույթ՝ օրենքով նախատեսված կարգով, և ծրագրվում է ձեռք բերել «Շկոդա» մակնիշի ավտոմեքենա, ոչ թե «Պրադո»,- նշում են համալսարանից` ամփոփվելով, որ «Շկոդան» բոլորովին էլ «Պրադո» չէ:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02