Թուրքագետ Լևոն Հովսեփյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Թուրքական հոսք» ծրագրին, ասաց, որ ռուս-թուրքական հարաբերությունների ճգնաժամի պարագայում դադարեցված էր որևէ գործընթաց, բայց հիմա հարաբերությունների բարելավման այս գործընթացում այդ ծրագիրը կարևորություն է տրվում:
«Երկու կողմերից դրական ազդակներ կան, երկու կողմն էլ շահագրգռված են ծրագրի իրականացման համար, որովհետև այն երկուսի շահերից է բխում: Թե՛ ռուսական կողմը, թե՛ թուրքական կողմը փորձում են գազատարի խնդիրը արագ իրականացնել, սակայն այդուհանդերձ որքան էլ շահագրգռված լինեն, որոշակի ժամանակ կպահանջվի, որ նախագիծը ակտիվ փուլ մտնի»,-ասաց նա:
Ըստ թուրքագետի՝ երկու երկրների համար հատկապես էներգետիկ տնտեսական շահն է պրագմատիկ շահը, որը պայմանավորում է երկկողմ հարաբերությունները:
«Կարծում եմ, որ կրկին ռուս-թուրքական հարաբերությունները կգնան պրագմատիկ տնտեսական շահի գերակայության ուղով: Ռուսաստանը և Թուրքիան միշտ էլ կախված են միմյանցից. Թե՛ Ռուսաստանը չի կարող անտեսել Թուրքիային, թե՛ Թուրքիան Ռուսաստանին՝ հաշվի առնելով այն աշխարհաքաղաքական միջավայրը, որ երկուսի շուրջ կարծես ընթանում է»,-ասաց նա և նշեց, որ սրանք մեկը մյուսով պայմանավորող երկրներ են, չեն կարող երկար ժամանակով անտեսել միմյանց:
«Ակնհայտ է, որ ռուս-թուրքական հարաբերությունները ընդհանուր իր ազդեցությունն ունի թե՛ Հայաստանի, թե՛ տարածաշրջանի վրա: Ռուսաստանը և Թուրքիան ունեն իրենց սեփական շահերը և առաջնորդվում են այդ շահերով, իսկ Հայաստանն էլ պետք է փորձի իր շահերին համապատասխան քաղաքականություն վարել»,-հավելեց նա:
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44