Թուրքիայում քրդական շարժման առաջնորդ, «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման ղեկավար Աբդուլլահ Օջալանի ընտանիքի անդամները կկարողանան տեսակցել նրան Իմրալը կղզու բանտում, որտեղ նա անցկացնում է իր ցմահ ազատազրկումը: Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը:
Նշվում է, որ նախօրեին Աբդուլլահ Օջալանին է այցելել նրա կրտսեր եղբայրը՝ Մեհմեթ Օջալանը: Վերջինս հրաժարվել է հանդիպումից մանրամասներ հայտնել լրատվամիջոցներին և հայտարարել, որ մոտակա օրերին իրենք կհրապարակեն որոշ մանրամասներ:
«Այս պահին ես ոչինչ չգիտեմ: Միայն մեկ ցանկություն ունենք: Մոտ երկու տարի է ընտանիքը չի կարողանում տեսակցել նրան: Հինգ տարի է փաստաբանները չեն կարողանում մտնել նրա մոտ: Կառավարությունից և պետությունից մեր միակ պահանջը սա է: Սա մեր օրինական իրավունքն է»,- ասել է Մեհմեթ Օջալանը:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Թուրքիայում քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության մի քանի պատգամավոր և տասնյակ ակտիվիստներ հացադուլ էին հայտարարել Աբդուլլահ Օջալանից լուր ստանալու պահանջով:
ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավարևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիսարևմտյան և Սիրիայի հյուսիսարևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02