Ազգային Ժողովի 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանի մեկնարկին վարման կարգով ելույթներ ունեցան ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությանը վերաբերող հայտարարության նախագիծը, որը ԲՀԿ-ն և Թևան Պողոսյանն են հեղինակել, չգիտես ինչու, հայտնվել է մեկ տարի հետաձգվածների ցանկում: «Ուզում եմ տեղեկացնել, որ ես՝ որպես հիմնական զեկուցող, մեկ տարով կամ մեկ ամսով որևէ նախագիծ չեմ հետաձգել»,-ասաց նա և նշեց, որ որոշվել է քվեարկել, նոր առաջարկություններ լրացնելու համար:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, թե որոշել են չքվեարկել, որպեսզի կարողանան հետագայում առաջարկություն անել, իսկ դա նշանակում է հետաձգել. «Եվ պարտադիր չէ հայտարարել»,- նշեց ԱԺ նախագահը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ՀՀ արդարադատության նախարարությունը խախտում է ձերբակալված և կալանավորված անձանց մասին համապատասխան հոդվածը և ԱԺ պատգամավորներին հնարավորուոթյուն չի տրվում տեսակցել «Սասնա ծռերի» անդամներին:
«Արդեն որերորդ անգամն է, որ առնչվում ենք քաղաքական ենթատեքստ կամ բովանդակություն ունեցող գործերի, այս ապօրինությունը ԱԺ պատգամավորի նկատմամբ տեղի է ունենում»,-ասաց նա և կոչ արեց ԱԺ-ին և ԱԺ նախագահին պարզաբանում պահանջել ԱԱԾ-ից և Արդարադատության նախարարությունից՝ միաժամանակ հավելելով, որ ինքն էլ կարող է պահանջել:
Զարուհի Փոստանջյանը պահանջեց, որ երեք հարցերի շուրջ ԱԺ-ն հատուկ նիստ հրավիրի։ Խոսքը «հայրենիքի 800 հա բռնազավթման, հուլիսյան դեպքերի ընթացքում քաղաքացիների նկատմամբ ոստիկանության վայրագությունների և քաղաքական հայացքների համար բանտախցերում պահվող քաղաքացիների» մասին է:
Գալուստ Սահակյանը Զարուհի Փոստանջյանի բարձրացրած հարցերը որակեց որպես ընդդիմադիր գործչի խոսքեր և անհրաժեշտություն չտեսավ հրատապ նիստ հրավիրել:
Փոստանջյանը մտքերի փոխանակման ժամին արդեն նշեց, թե հարցերը լրջագույն են, և եթե ՀՀ ԱԺ-ն չի անդրադառնում, նշանակում է՝ չի գործում: «Փաստորեն՝ հրաժարվում եք քաղաքական քննարկումներ անցկացնելուց: Ակնկալիքներ չունեի էլ, բայց խորհրդարանը պետք է լուծարվի, լուծարվի Բաղրամյան 26-ը, այս բոլոր մարդկանց մեղադրյալի աթոռին է պետք նստեցնել: Եթե դուք չեք կարողանում լուծում տալ, դա չի նշանակում, որ մենք չենք կարող լուծում տալ։ Հաջորդ փուլը լինելու է ոչ թե ՊՊԾ-ների, այլ ԱԺ-ի և Բաղրամյան 26-ի գրավումը»,-ասաց Փոստանջյանը։
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02