Սեպտեմբերի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սեպտեմբերի 11-ից 15-ը Մայր Աթոռում անցկացվող Արևելյան ծեսի ուսումնասիրության ընկերության 6-րդ միջազգային գիտաժողովի մասնակիցներին:
Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, ներկայացնելով հյուրերին` ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Զոհրապ և Կլարա տեղեկատվական կենտրոնի տնօրեն, ընկերության համահիմնադիր Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Ֆինդիկյանը, իբրև Մայր Աթոռի միաբան, շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին գիտաժողովը Ս. Էջմիածնում գումարելու հրավերի և ջերմ հյուրընկալության համար:
Իր հերթին խոսք ասաց նաև ընկերության նախագահ Բռայեն Սփինքսը (Յեյլի համալսարան): Վերջինս Նորին Սրբությանը ներկայացրեց ընկերության առաքելությունը և Արևելյան ծեսի ուսումնասիրության նպատակները: Պրոֆ. Սփինքսն երախտագիտությամբ ընդգծեց, որ առաջին անգամ է գիտաժողովը Եկեղեցու պետի հրավերով գումարվում Եկեղեցու հոգևոր կենտրոնում:
Սյնուհետև ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Վեհափառ Հայրապետը կարևորեց գիտաժողովի գումարումը Ս. Էջմիածնում` ընդգծելով, որ նման հավաքները մեծ նպաստում են միմյանց ավելի լավ ճանաչելուն, միմյանց ավանդույթներին, ծեսին և հոգևոր արժեքներին հաղորդակից դառնալուն: Հայոց Հայրապետը գոհունակությամբ նշեց նաև, որ գիտաժողովը յուրահատուկ ներդրում է էկումենիկ շարժման աշխատանքներում` այս կապակցությամբ ուրախությամբ արձանագրելով Եկեղեցիների միջև տիրող այն սիրո ոգին, որ առաջնորդում է նման բարի գործակցության:
Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնավոր գնահատանքը հայտնեց գիտաժողովին մասնակից այն ծիսագետներին, որոնք մեծ ավանդ ունեն Հայոց Եկեղեցու ծեսի ուսումնասիրության և այն հանրայնացնելու գործում:
Իր խոսքում Նորին Սրբությունը հաստատեց, որ ներկա գիտնականների ձեռքբերումներով կրթվում են նաև Հայ Եկեղեցու հոգևորականներ` նրանց հովանու և առաջնորդության ներքո շարունակելով իրենց ուսումնառությունը և գիտական աշխատանքը տարբեր համալսարաններում:
Վերստին Հայրապետական օրհնությունն ու գնահատանքը փոխանցելով ներկաներին` Գարեգին Բ Կաթողիկոսը արդյունավոր աշխատանք մաղթեց գիտաժողովի աշխատանքներին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:
Վերջում Նորին Սրբությունը պատասխանեց ծիսագետների հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին և ներկայիս գործունեությանը, Եկեղեցու ծիսական լեզվին և վանական կյանքի վերկանգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02