Սիրիայում գրոհայինների կողմից հրադադարի ռեժիմի խախտումների թիվը 60-ի է հասել, սիրիական կառավարական զորքը պատասխան գործողություններ չի ձեռնարկում: Այդ մասին հայտնել է ՌԴ ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի առաջին տեղակալ Վիկտոր Պոզնիհիրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այսօր ժամը 19-ին ռուս-ամերիկյան պայմանավորվածության համաձայն, սպառվում է հրադադարի ռեժիմի գործունեության առաջին 48-ժամյա ժամանակահատվածը: Նշենք, այս ժամանակահատվածում հրադադարն ամբողջությամբ չի պահպանվել: Այսօր առավոտվա դրությամբ գրոհայինների կողմից խախտումների ընդհանուր թիվն աճել է մինչեւ 60», — ասել է Պոզնիհիրը ՌԴ Պաշտպանական վարչությա ազգային կենտրոնում ճեպազրույցի ընթացքում:
Նրա խոսքով, սիրիական կառավարական ուժերը պատասխան գործողություններ չեն ձեռնարկել:
«Նշենք նաեւ, որ ԱՄՆ-ի կողմից վերահսկվող որոշ զինված ջոկատներ, ինչպիսին է «Ահրար աշ-Շամը», ուղղակիորեն հայտնել են կրակը չդադարեցնելու մտադրության մասին: Խախտումների առավել մեծ քանակությունը կապված է հենց այդ ջոկատների հետ», — ընդգծել է գեներալը:
Միաժամանակ նա հայտնել է, որ ռուսաստանյան կողմը գիտակցում է ձեռք բերված պայմանավորվածությունների անվերապահ իրականացման կարեւորությունը եւ «հանդես է գալիս Սիրիայի ամբողջ տարածքում հրադադարը եւս 48 ժամով երկարաձգելու օգտին»:
Երկուշաբթի` սեպտեմբերի 12-ին ուժի մեջ է մտել ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների փաթեթը, որոնց շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել մի շարք խորհրդակցությունների ընթացքում: Հրադադարը պետք է 48 ժամ տեւի, դրանից հետո` եւս 5 օր: Այնուհետեւ գործի կանցնի Համատեղ գործադիր կենտրոնը, որի շրջանակում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի զինվորականները «Ջեբհաթ ան-Նուսրա», «Իսլամական պետություն» խմբավորումների եւ այլ ահաբեկիչների ուղղությամբ հարվածների համակարգում կիրականացնեն համաձայնեցված շրջաններում, որտեղ սիրիական ավիացիայի գործողությունները կդադարեցվեն:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02