Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցակետի տարածքում տեղի ունեցավ Դեբեդ գետի վրա նոր կամուրջ կառուցելու նպատակով ստեղծված հայ-վրացական աշխատանքային խմբի հանդիպումը կամրջի շինարարության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած մեկ տասնյակից ավելի ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են «Հյուսիս – հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ԾԻԿ» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը, Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Նուգզար Գասվիանին, ոլորտի այլ մասնագետներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Հանդիպմանը ներկա չինական, իրանական, հայկական և այլ կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչները տեղում ծանոթացան կամրջի կառուցման տեղանքին և տեխնիկական առանձնահատկություններին վերաբերող խնդիրներին, որից հետո երկու երկրների մասնագետները պատասխանեցին նրանց հետաքրքրող հարցերին, պարզաբանեցին շինարարության հետ կապված առաջնահերթությունները։ «Հյուսիս – հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ԾԻԿ» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանն արդյունավետ գնահատեց քննարկումը, նշելով, որ տեղում կազմակերպված նմանատիպ հ անդիպում-քննարկումները, մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած ընկերություններին կօգնի ավելի իրատեսական գնահատել աշխատանքի ծավալները: «Ըստ ժամանակացույցի` հաղթող ընկերության հետ պայմանագիրը նախատեսվում է կնքել մինչև դեկտեմբերի 28-ը: Կամրջի նախագծման աշխատանքներն իրականացվելու են 2017 թվականի հունվար-մարտ ամիսներին, որից հետո կմեկնարկի բուն շինարարությունը: Բարեկամության կամուրջը նախատեսվում է շահագործման հանձնել 2018 թվականին»,- նշեց Ա. Սարգսյանը:
Նոր կամուրջն ունենալու է երկու առանձին թռիչքային ծածկ, որոնք միացնելու են Դեբեդ գետի հայկական կողմի առկա սահմանային անցակետի ենթակառուցվածքը վրացական կողմի ենթակառուցվածքին։ Այն ունենալու է չորս երթևեկելի գոտի, որն ավելի կդյուրացնի երկու երկրների բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սպասարկման որակը, կապահովի ժամանակի խնայողություն, անվտանգ ու հարմարավետ շարժ սահմանային անցակետերով։ Մրցույթի առաջին փուլը բաղկացած կլինի միայն տեխնիկական առաջարկից: Առաջին փուլի առաջարկները գնահատելուց հետո պատվիրատուն պարզաբանման հանդի պման կհրավիրի մրցույթի որակավորման չափանիշները բավարարող և տեխնիկապես համապատասխան հայտ ներկայացրած մասնակցին: Միայն որակավորված մասնակիցները, ովքեր առաջին փուլում ներկայացրել են տեխնիկապես համապատասխան և ընդունելի հայտ, կհրավիրվեն մասնակցելու երկրորդ փուլին: Վրաստանի Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Նուգզար Գասվիանին այս նախագիծը որակեց որպես բացառիկ և յուրահատուկ:
«Համոզված եմ, որ տարածաշրջանի համար բացառիկ նշանակություն ունեցող այս նախագիծը կիրականացվի սահմանված ժամկետներում: Հայ-վրացական Բարեկամության կամուրջը պետք է օրինակ ծառայի այլ երկրների համար»,- ասաց նա: Կամրջի կառուցման, նախագծման և շինարարության արժեքը մոտ 9 միլիոն եվրո է, որի կեսը ֆինանսավորելու է վրացական կողմը: Ծրագիրը իրականացվելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) վարկային միջոցներով: Նշենք նաև, որ սահմանային անցակետի տարածքում նոր կամրջի կառուցման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողով, որի անհատական կազմը հաստատել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունները։
18:32
16:24
16:05
15:43
15:19
15:03
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
15:19 19.04.26
16:05 19.04.26
17:15 18.04.26
09:02 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
17:43 18.04.26
14:09 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44