Փենսիլվանիի համալսարանի (University of Pennsylvania) մի խումբ գիտնականներ պարզել են, որ մաշկի գույնը հանարավոր է «կառավարել» կանացի սեռական հորմոնների՝ էստրոգենի և պրոգեստերոնի միջոցով: Էստրոգենի կոնցենտրացիայի բարձրացումը մաշկը դարձնում է մուգ, իսկ պրոգեստերոնինը՝ սպիտակեցնում է այն: Իրականացնելով մի շարք փորձեր բջջային կուլտուրաների վրա, հեղինակները պարզել են, որ հորմոնները կարող են ազդել մաշկի գույնը որոշող բջիջների՝ մելանոցիտների արտադրության վրա: Նրանք կապված են ռեցեպտորների հետ, որոնք գտնվում են այդ բջիջների մակերեսի վրա :
Հեղինակները հայտնաբերել են նաև էստրոգենի և պրոգեստերոնի կառուցվածքին նման միացություններ, որոնք ակտիվացնում են այդ ընկալիչները:
Հետազոտողները կարծում են, որ նման միացություններ պարունակող քսուքների և մի այլ միջոցների օգտագործումը կօգնի 1-ից 2 երանգով փոխել դեմքի գույնը: Նման մոտեցումը կարող է դառնալ ավելի անվտանգ, քան ներկայումս օգտագործվող մեթոդները:
Այն մարդիկ, ովքեր ցանկանում են փոխել մաշկի գույնը, ստիպված չեն լինի արևայրուք ընդունել, ենթարկվել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը, կամ ընդունել գունաբացող նյութեր, որոնք կարող են թունավոր լինել: Հետազոտողները սակայն ընդգծում են, որ նման կոսմետիկ միջոցները պետք է անցնեն մի շարք հետազոտություններ, որոնցում պետք է հաստատվի նրանց անվտանգ լինելը:
Աղբյուրը՝ medportal.ru
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02