Մեղրի քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու պահպանության ու որմնանկարների վերականգնման նպատակով Հայաստանում ԱՄՆ դեսպանության կողմից ՀՀ մշակույթի նախարարությանը տրամադրվեց դրամաշնորհ: Պայմանավորվածության ամրագրման ու աշխատանքների մեկնարկման համար կողմերն այսօր Ազգային պատկերասրահում հանդիսավոր կերպով ստորագրեցին դրամաշնորհի տրամադրման մասին փաստաթուղթը:
Մեղրիի Սուրբ Սարգիս եկեղեցին 17-րդ դարի ինքնատիպ կառույց է՝ Միջին Արևելքում ու Կովկասում որմնանկարների եզակիությամբ առանձնացող:
Ինչպես հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, սա Հայաստանին տրվող տասներորդ դրամաշնորհն է:
«Գումարները, որոնք տրվում են մեր կողմից, այն արժեքների պահպանման համար են, որոնք անգին ժառանգություն են ոչ միայն տվյալ երկրի, այլև՝ ողջ մարդկության համար: ԱՄՆ պետքարտուղարությունը հատկացնում է 450.000 ԱՄՆ դոլար՝ պահպանության, վերականգնման աշխատանքների իրականացման համար»,- նշեց դեսպան Միլսը:
Ըստ նրա՝ եկեղեցում կան առավել վտանգված հատվածներ, որոնք մշակութային գանձ են: «Ամռանը ես եղա այս եկեղեցում ու անչափ տպավորված էի բացառիկ որմնանկարներով»,- նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպանը:
Ռիչարդ Միլսը շեշտեց, որ կատարելով այս աշխատանքը` ԱՄՆ կառավարությունը ակնկալում է, որ դրանք նպաստեն Հայաստանի մարզերում զբոսաշրջության զարգացմանը:
«Նպատակն այն է, որ Հայաստանն իր պատվավոր տեղը զբաղեցնի զբոսաշրջության քարտեզի վրա, իսկ Հայաստանը դրան արժանի է»,- նշեց նա:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02