Թուրքիայում պատրաստվում են կառուցել «1915- Չանաքալլե (Դարդանել)» անվամբ կամուրջ, որը նվիրված է լինելու 1915թ.-ին Գալիպոլիի մարտերում թուրքական զորքի տարած հաղթանակին:
Կամուրջը նվիրվելու է, մասնավորապես, 1915թ.-ի մարտի 18-ին Դարդանելի ճակատամարտում հաղթանակ տարած թուրք զինվորներին և զոհերի հիշատակին: Այս մասին գրում է թուրքական Anadolu գործակալությունը:
Նշվում է, որ կամրջի կառուցման աշխատանքները կսկսվեն 2017թ.-ին:
Կամուրջը հեշտացնելու է Գելիբոլուից Լասկիյե անցումն ու կրճատելու է Եվրոպայից Միջերկրական և Էգեյան ծով հասնող բեռների ճանապարհը:
Չանաքքալեի ճակատամարտը կամ Դարդանելի օպերացիան տեղի է ունեցել 1915թ. մարտի 18-ին: Դա լայնամասշտաբ ռազմական գործողություն էր, որն Ուինսթոն Չերչիլի նախաձեռնությամբ իրականացրել են Անտանտի անդամ երկրները՝ Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ: Նրանց նպատակն է եղել գրավել Դարդանելը, հասնել Թուրքիայի այն ժամանակվա մայրաքաղաք Կ.Պոլիս:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին անցյալ տարի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հրավիրել էր Թուրքիա՝ մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին: Սերժ Սարգսյանն արձագանքելով նրա հրավերին՝ ասել էր. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանն ստանալու»:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02