Երեկ, ժամը 23:30-ի սահմաններում Էջմիածնում տեղի է ունեցել արտակարգ դեպք: Կրակել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու` Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ: Կարեն Գրիգորյանը այդ պահին եղել է մեքենայի մեջ: Թե ի՞նչ է իրականում տեղի ունեցելSlaq.am-ը փորձեց ճշտել Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյանի հետ:
«Երեկ Կարեն Գրիգորյանը Երևանից վերադառնալուց է եղել , իր եղբոր` Արման Գրիգորյանի հետ, այդ ընթացքում «Վազ 21/06» մակնիշի մեքենան կտրում է ճանապարհը` խախտելով երթևեկության կանոնները, դուրս գալով հանդիպակաց գոտի, իջացնելով մեքենայի ապակիները կրակ է բացում Գրիգորյանների մեքենայի ուղղությամբ:
Մեքենան պատկանում է Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդուն՝ Ստեփան Աբգարյանին, իսկ մեքենայի մեջ եղել է նաև քաղաքապետի թեկնածու Թումանյան Արթուրը ու ևս ինչ-որ մեկը, ում , հավանաբար, արդեն ոստիկանությունը պարզած կլինի:
Գրիգորյանները զինված չեն եղել: Բավականին ճանապարհ անցնելուց հետո , երբ մեքենաների բախում է եղել Գրիգորյան եղբայրները և մայթին կանգնած մարդիկ փորձել են նրանց ձեռքից զենքը վերցնել: Այդ ընթացքում հնչել է կրակոց , ինչի հետևանքով վիրավորվել է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը:
Այն հարցին, թե արդոք նման քայլով հակառակորդ թեկնածուները փորձում են հետ կանգնեցնել Կարեն Գրիգորյանին ընտրական քարոզարշավից պարոն Վարդանյանը պատասխանեց.
«Գիտեք, քանիոր հիմա քարոզչությունը արգելվում է , և այժմ ես ինչ ասեմ, կդիտվի որպես քարոզչություն: Ես ունեմ իմ վարկածը և կարող եմ ենթադրություններ անել , բայց թողնում եմ պաշտոնական աղբյուրների և ոստիկանությանը, որպեսզի չխանգարենք նախաքննությանը»:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02