Համակարգչի մոտ լարված աշխատանքից հետո աչքերը հոգնում են և առաջանում են շատ տհաճ զգացողություններ: Սակայն բացի տհաճ զգացողություններից, այս կերպ կարելի է նաև տեսողությունը փչացնել, ուստի ժամանակ առ ժամանակ հարկավոր է կտրվել համակարգչից, հեռուստացույցից կամ գրքից և կատարել աչքերի պարզ վարժություններ:
Սովորություն դարձրեք ամեն օր լարված աշխատանքից հետո մոտենալ պատուհանին և նայել հնարավորինս հեռու, օրինակ` հորիզոնին: Այդ ընթացքում պետք չէ լարել դեմքը: Պարզապես հարկավոր է հիանալ բացվող տեսարանով և աչքերը կհանգստանան:
Բացի այդ, հանգստանալու համար, անշուշտ, հարկավոր է առողջ քուն, իսկ քնելիս աչքերը փակել հատուկ դիմակով, որը թույլ կտա առավոտյան խուսափել արևի այրող ճառագայթներից և չխանգարել քունը:
Եթե աչքերն անընդհատ կարմրում են, արցունքոտվում և ցավում, ապա անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի, քանի որ դա կարող է լինել լուրջ հիվանդությունների ախտանշան, իսկ այդ հիվանդությունները հետագայում կարող են հանգեցնել կուրության:
Սակայն եթե պարզվել է, որ այդ ախտանշաններն առաջանում են լարվածության արդյունքում, ապա անհրաժեշտ է անել մի քանի պարզ, բայց արդյունավետ վարժություն:
Գոյություն ունի աչքերի մկանների 6 խումբ, ուստի դրանք մարզելու համար հիմնական վարժությունները հետևյալն են.
1. Հարկավոր է հայացքը սևեռել գրչի ծայրին, այնուհետև գրիչը շարժել տարբեր ուղղություններով (հորիզոնական, ուղղահայաց, անկյունագծով, հեռվացնել և կրկին մոտեցնել) և միևնույն ժամանակ գլուխը թեքել այդ ուղղությամբ՝ հայացքը գրչի ծայրից չկտրելով:
2. Մյուս պարզ վարժությունը, որը կարելի է կատարել ցանկացած ժամանակ, աչքերը մի քանի անգամ ամուր սեղմելով փակելն ու բացելն է:
3. Կարելի է նաև մարզել աչքերը հատուկ «մարզիչ» ակնոցի օգնությամբ: Այդ ակնոցը կրելիս աչքերի մկանները թուլանում են, հանելիս՝ կրկին լարվում:
Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02