Մասիսի 16/3 ընտրատարածքի նախագահ Հեղինե Միքայելյանը չի թաքցնում իր սերն առ քաղաքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը և հենց տեղամասում է գովաբանում նրա մարդկային որակները:
«Մենք ունենք մի թեկնածու, կոնկրետ ես ընդունում եմ նրան որպես մարդ՝ մեծառատով»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահը, ով Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչն էր:
«Ժողովուրդը սիրեց և ընդունեց մեր թեկնածուին»,-ասաց նա՝ շեշտելով, թե չի ասի, որ մարդկանց մասնակցությունը ընտրություններին պասիվ է՝ ելնելով այն հանգամանքից, որ մրցակից թեկնածու չկա:
Հարցին, թե ընտրատեղամասո՞ւմ է զգացել, որ ժողովուրդը սիրել է թեկնածուին, նա պատասխանեց, թե ոչ, հանդիպումների ժամանակ:
Իսկ թե հանձնաժողովի նախագահն իրավունք ունի՞ արդյոք տեղամասում նման քարոզչություն իրականացնել, Հեղինե Միքայելյանը պատասխանեց, թե ինքը ՀՀԿ-ն է ներկայացնում և խոսում է որպես Մասիսի բնակիչ:
«Անկախ ամեն ինչից գիտեմ, որ մեր թեկնածուն շատ լավն է ու բնակիչներն էլ շատ լավ ընդունում են»,-ասաց նա:
Իսկ թե ինչո՞ւ նա արժանի մրցակից չունեցավ, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Եթե ցանկություն ունենային մնալու, կմնային, եթե գտել են, որ հարմար չի, գտել են, որ պետք է չլինի մեկ ուրիշը, խնդիր չեմ տեսնում»:
Նա հավատացրեց, որ ինչպես ընտրատեղամասերում, այնպես էլ քաղաքում լարվածություն չկա:
«Լարվածություն քաղաքում չկա, սիրով մեր ժողովուրդը գալիս է, ընտրում, շատ հանգիստ, նորմալ է անցնում»,-ասաց նա:
Tert.am
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02