Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի թիվ 14/1 ընտրատարածքում ընտրություններն ավարտվել են: Ընտրատեղամասը փակվել է ժամը 20:00-ին:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ընտրական հանձնաժողովի նախագահ Մնացական Պողոսյանը. «Ընտրատարածքը փակվել է սահմանված ժամին՝ 20:00-ին, ժամը 19:50-ի դրությամբ 1609 ընտրողից ընտրություններին մասնակցել է 957 ընտրող»:
Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանի հայրենի գյուղում ընտրության օրը բազմաթիվ մեքենաների վրա փակցված էին նրա ու «Սասնա ծռերի» պատկերներով լուսանկարներ, բազմաթիվ երիտասարդներ կրում էին նրա պատկերով շապիկներ:
Այսօր ժամը 15:30-ի սահմաններում էլ 14/1 ընտրատարածքում քվեարկությունը ժամանակավորապես դադարեցվեց, որովհետև ընտրական հանձնաժողովին անհայտ անձը մուտք գործեց ընտրատեղամաս և հրամայեց դադարեցնել ընտրություններն ու դուրս հանեց Արայիկ Խանդոյանի կնոջը՝ ամուսնու պատկերով շապիկ կրելու համար:
Այնուհետև պարզվեց, որ միջադեպի հեղինակը նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի օգնական Կարեն Տոնոյանն է:
Այնուհետև համայնքապետի թեկնածու Նորաին Հակոբյանը լրագրողների հետ զրույցումասաց, որ մի քանի օր առաջ համայնքում 10. 000-ական դրամ ընտրակաշառք է բաժանվել:
Բացի դրանից՝ 14/1 ընտրատեղամասում խոտան ծրարներ կային և օգնության կարիք ունեցող բազմաթիվ քաղաքացիներ:
Նշենք, որ Ծաղկահովիտի համայնքապետի պաշտոնի համար պայքարում է երեք թեկնածու՝ անկուսակցական, ինքնաառաջադրված Նորաին Հակոբյանը, ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու, գործող համայնքապետ Երվանդ Խաչատրյանը և անկուսակցական, ինքնաառաջադրված Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ):
Tert.am
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02