Նախագահ Սերժ Սարգսյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում մեդալների արժանացած Հայաստանի մարզիկների, նրանց մարզիչների մեծարման եւ պարգեւատրման հանդիսավոր արարողությանը:
«Շատ ուրախ ենք, որ 20-ամյա ընդմիջումից հետո Հայաստան բերվեց օլիմպիական ոսկին: Համոզված եմ, որ ոչ միայն մենք, այլ նաեւ Արթուր Ալեքսանյանի մրցակիցները տեսան իրենց գերազանցող մարզիկին, ոչ միայն մրցակիցները, այլ նաեւ մրցավարները եւ բոլոր երկրպագուները: Շատ շնորհակալ ենք, Արթու՛ր: Մենք Ռիո դե Ժանեյրոյում ականատես եղանք մեդալների, բայց մենք տեսանք նաեւ մեծ ներուժ, իսկ դա նշանակում է, որ հաջորդ օլիմպիադաներում ունենալու ենք շատ ավելի մեծ հաջողություններ: Եվ շատ կարեւոր է, որ մեր ավանդական մարզաձեւերից, նկատի ունեմ՝ ըմբշամարտը, ծանրամարտը, այս մարզաձեւերից զատ, մենք տեսանք այլ մարզաձեւերում եւս շատ մեծ արդյունքների հասնելու հնարավորություններ, օրինակ, մարմնամարզության ոլորտում: Սա չափազանց կարեւոր է:
Մեդալներից բացի, մենք տեսանք նաեւ ցավալի դիպվածներ, իհարկե, նաեւ անարդարություն: Բայց, ինչպես գիտեք, ընդհանրապես աշխարհը եւ մասնավորապես, մարզաշխարհը զերծ չէ անարդարությունից: Անարդարության դեմ պայքարելու միակ ձեւը քրտնաջան աշխատանքն է, հաստատակամությունն է եւ համոզմունքը, որ հետագա մրցություններում հասնելու ենք հաջողության: Եվ ես վստահ եմ, որ ոչ միայն գալիք առաջնություններում՝ Եվրոպայի եւ աշխարհի, Միհրանը կարողանալու է հաջողության հասնել: Վստահ եմ, որ Տոկիոյում Միհրանը դառնալու է չեմպիոն, միայն թե պետք է շարունակել եւ ցույց տալ բոլորին, որ դու ունես կամային բարձր որակներ:
Ես չեմ ուզում մեկ առ մեկ թվարկել մեր օլիմպիականներին, որովհետեւ դահլիճում նստածները եւ, ընդհանրապես, մեր ժողովրդի մեծ մասը նրանց բոլորին անգիր գիտի:
Ուզում եմ մեկ անգամ եւս բոլորիդ շնորհակալություն հայտնել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր մարզաձեւերի ֆեդերացիաների նախագահներին եւ մարզիչներին: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցում են սպորտին, ովքեր սեփական միջոցներից հնարավորություն են ընձեռում մեր մարզիկներին՝ ոչ միայն նորմալ մարզվել, այլ նաեւ արժանապատիվ ապրել: Վստահ եմ, գնալով այս աջակցությունը ավելանալու է:
Ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել մեր մարզիկների ծնողներին, նրանց քույրերին եւ եղբայրներին, այն միջավայրին, որ ծնել ու դաստիարակել է հերոս: Իրոք, մեր մարզիկները հերոսներ են, եւ մենք այսպես պետք է առաջ շարժվենք: Առաջ շարժվենք՝ ի փառս Հայաստանի Հանրապետության: Շնորհակալ եմ: Ապրե՛ք»,- Սերժ Սարգսյանի խոսքը փոխանցում է president.am-ը:
Հանրապետության նախագահը մեդալակիրներին հանձնել է պետական բարձր պարգեւները, շնորհավորել Խաղերում հաջող հանդես գալու կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել Հայաստանի պատիվը եւ դրոշը բարձր պահելու համար:
10:45
10:31
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44