News.am - Ամեն տարի Հայաստանում մինչեւ 1 տարեկան երեխաների շրջանում մոտ 350 մահ է գրանցվում, նրանցից 75-80 տոկոսը մահանում է կյանքի առաջին 28 օրվա ընթացքում: Նեոնատալ ծառայության բարելավումը կարող է օգնել փրկելու այդ երեխաներից շատերին եւ բարելավելու երկրում դեմոգրաֆիական իրավիճակը: Այդ մասին լրագրողներին պատմել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:
Հայաստանում նեոնատալ ծառայության մակարդակը գնահատելու եւ դրա բարելավման ուղի գտնելու համար Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան USAID-ի ֆինանսական աջակցությամբ 32 ծննդատան մոնիտորինգ է իրականացրել` 21 շրջանային եւ 11 մայրաքաղաքային: Մոնիտորինգի արդյունքները ներկայացվել են ապրիլի 29-ին Երեւանում կազմակերպված համաժողովին:
Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի ղեկավար, Երեւանի գլխավոր նեոնատոլոգ Հրանտ Քալենթերյանը NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է, որ մոնիտորինգն ի հայտ է բերել Հայաստանում նեոնատոլոգիական ծառայության ուժեղ եւ թույլ կողմերը: Մասնավորապես, նորածինների շրջանում մահացությունը նվազել է, եւ դրանք, նեոնատոլոգի խոսքով, օբյեկտիվ տվյալներ են: Ճիշտ է, խնդիր է մնում տեխնիկական զինվածությունը, բժիշկների եւ բուժքույրերի պրոֆեսիոնալիզմը հատկապես երկրի շրջաններում եւ այլն:
Հրանտ Քալենթերյանի խոսքով, Հայաստանում նեոնատալ ծառայությունների բարելավման ծրագրի շրջանակում մի շարք միջոցառումներ են նախատեսված, որոնց շնորհիվ առաջիկա 2 տարվա ընթացքում հնարավոր կլինի նորածինների շրջանում մահացությունը նվազեցնել առնվազն 15-20 տոկոսով, իսկ իդեալական դեպքում` ամբողջ 30 տոկոսով: Նախատեսված միջոցառումների թվում է շրջանային կլինիկաների ապահովումը պլանշետներով եւ առցանց վերապատրաստում իրականացնելու հնարավորությունը, նեոնատոլոգների համար բժշկական ընթացակարգերի մշակումը եւ շատ այլ միջոցառումներ:
Հրանտ Քալենթերյանը նշել է, որ համաժողովին հավաքվել են բոլոր շահագրգիռ կողմերը` առողջապահության նախարարության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ նեոնատոլոգներ տարբեր կլինիկաներից:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02