Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2016թ. օգոստոս ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները:
Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների օգոստոս ամսվա ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը կիսել են Էրեբունի, Շենգավիթ և Դավթաշեն վարչական շրջանները, երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Ավան վարչական շրջանը, իսկ երրորդ հորիզոնականը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը: Օգոստոս ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով համեմատաբար ցածր ցուցանիշներ են գրանցել Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն և Նոր Նորք վարչական շրջանները:
Հատկանշական է, որ օգոստոս ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքներով Նուբարաշեն, Նորք-Մարաշ և Արաբկիր վարչական շրջաններն էլ կիսել են չորրորդ հորիզոնականը:
Իր գոհունակությունը հայտնելով բարձր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների աշխատակազմերից՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ հետևողականության ու ամենօրյա աշխատանքի արդյունքում բոլոր վարչական շրջանները կարող են հայտնվել առաջին հորիզոնականներում:
«Իսկապես ողջունելի է, որ այսօր արդեն առաջին հորիզոնականը կիսում են միանգամից երեք վարչական շրջաններ: Նույնը նաև գրանցվել է չորրորդ հորիզոնականում, ինչը խոսում է այն մասին, որ կա հստակ մրցակցություն և ձգտում՝ արձանագրել բարձր ցուցանիշներ: Ի սկզբանե, երբ ներդնում էինք այս համակարգը, մեր նպատակը հենց սա էր, որ վարչական շրջանների միջև լինի առողջ մրցակցություն, ինչից միանշանակ շահում է գործը: Մենք թիմային աշխատանք ենք կատարում և պետք է հետևողական լինենք, որ կարողանանք կյանքի կոչել մեր բոլոր ծրագրերը, ինչը հնարավոր է միայն ամենօրյա սրտացավ աշխատանքի շնորհիվ: Մենք պետք է հասնենք այնպիսի արդյունքների, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններն իրենց կատարած աշխատանքով կարողանան աղյուսակային ընդհանուր սանդղակում միայն առաջին երեք հորիզոնականները զբաղեցնել», - ընդգծել է քաղաքապետը:
Անդրադառնալով ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջաններին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վերանայել համապատասխան բաժինների աշխատանքը, վերլուծություններ կատարել և կարճ ժամանակահատվածում շտկել թերացումները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
10:45
10:31
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44