Airbus-ը սկսել է Հայաստանից լազերային օպտիկա գնել: Հունա-հայկական LT-Pyrkal համատեղ ձեռնարկության գլխավոր տնօրեն Գագիկ Բունիաթյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ֆրանսիական ավիաընկերությունը 2015 թվականից Հայաստանում փորձնական խմբաքանակ էր գնում, իսկ հետո սկսեց արդեն սերիական խմբաքանակ ձեռք բերել:
Ֆրանսիացիներին հետաքրքրել են լազերի պոմպային խցիկները՝ սարքեր, որոնցում լուսադիոդները հավաքում են լույսը, այնուհետեւ այն փոխանցում շափյուղայե բյուրեղներին, որը էներգիայով հագենալով՝ սկսում է լազերային ճառագայթում կատարել:
Ընկերությունը սինթետիկ շափյուղայի հիմքով լազերային օպտիկական համակարգեր է արտադրում: Հայաստանում շափյուղան աճեցվել է, սակայն ինչ-որ ժամանակ առաջ արտադրությունը դադարեցվեց: «Հույս ունենք, որ կվերականգնվի, որովհետեւ մեզ տեղական հումքը մտապես գոհացրել է»,- հայտարարեց Բունիաթյանը:
Ընկերության սարքերն արտահանվում են Եվրոպա եւ ԱՄՆ, ինչպես նաեւ Հնդկաստան, Չինաստան, Կորեա, Ճապոնիա, փոքր քանակով՝ Ռուսաստան: Վերջին շրջանում աճում է կարծր լազերների համար ձեռնարկության արտադրած բաղադրամասերի պահանջարկը:
«Պարզվեց, որ լազերային տեխնիկայի շուկան կայուն էր վերջին տարիներին համաշխարհային տնտեսության տատանումների հանդեպ: Բացի այդ՝ այս ոլորտում դեռեւս չեն գործում չինական ընկերությունները, հետեւաբար՝ գնի հարցում ուժգին ճնշում չկա»,- նշեց Բունիաթյանը:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02