Երևանի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը կալանքի տակ կմնա ևս երկու ամիս:
Այս մասին այսօր դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը:
«Դատարանը Խանդոյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժեց: Դատարանը վճիռը հրապարակեց առանց մեր և քննիչի ներկայության: Ես հայտարարեցի, որ դատարանն արդարադատություն չի իրականացնում, այլ նոտարի դեր է կատարում և միայն կնիք է դնում միայն»,- ասաց Ղարագյոզյանը:
Դատարանի մոտ Արայիկ Խանդոյանին աջակցում էին նրա անչափահաս երեխաները, կինը, ընտանիքի անդամները, համագյուղացիներն ու պարզապես քաղաքացիներ:
Նշենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պատանդ վերցնելը և 235 հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02