42-ամյա Հարություն Գալստյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ում սեպտեմբերի 21-ին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 23.30-ին, «Արամյանց» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Հարություն Աշոտի Գալստյանը (ծնված 1974թ), ով րոպեներ անց վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հ.Գալստյանին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ պատճառվել են «Արամյանց» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության բակային հատվածում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝ Երևանի 42-ամյա բնակչի կողմից, ում ինքնությունը պարզվել է։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Նշանակվել են դիակի դատաբժշկական, միկրոմասնիկներով դատաքրեագիտական, դատակենսաբանական փորձաքննություններ:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02