38-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ամուսնուն. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
2016թ. սեպտեմբերի 19-ին շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել առ այն, որ Ակնալիճ-Զարթոնք ավտոճանապարհին հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և նշված վայրում հայտնաբերել կնոջ դի՝ բռնության հետքերով, իսկ դիակից մոտ 80 մետր հեռավորության վրա գտնվող «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի մեջ մի տղամարդու, ով հայտարարել է, որ տուժածն իր կինն է, և ինքն է սպանել նրան։
Նախնական քննության տվյալներով՝ ամուսինները Երևանի բնակիչներ են, ովքեր դեպքի օրը հյուր էին գնացել Արարատի մարզ։ Վերադարձի ճանապարհին նրանց միջև սկսվել է վիճաբանություն՝ ամուսնական անհավատարմության հարցի շուրջ, որի ընթացքում ամուսինը բռնություն է կիրառել կնոջ նկատմամբ՝ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր հատվածներին, ապա սեղմելով պարանոցը՝ շնչահեղձ արել։
Մահվան վկայականի համաձայն՝ կինը մահացել է մեխանիկական շնչահեղձության հետևանքով։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա ամուսնուն սեպտեմբերի 22-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, և հարցաքննվել դեպքի շուրջ։
Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02