Գիտական աշխարհում երբեմն վեցերորդ զգարան են կոչում պրոպրիոռեցեպցիան` սեփական մարմնի մասերի` իրար հանդեպ եւ տարածությունում դիրքն զգալու կարողությունը: Այդ զգացողության կորուստը կարող է ճակատագրական դառնալ մարդու համար, հատկապես ժամանակակից «մեքենաների աշխարհում»: ԱՄՆ-ում Բետեսդի Առողջության ազգային ինստիտուտի հետազոտողները, երեւում է, ընդհուպ մոտեցել են այն հարցի պատասխանին, թե ինչու մեզնից ոմանք ավելի ծանրաշարժ են, քան մյուսները:
Նեյրոմանկաբույժ Կարստեն Բյոնեմաննը ուշադրություն է դարձրել, որ իր հիվանդներից երկուսը նմանատիպ ախտանիշներ ունեն: Երկուսն էլ տառապում են սկոլիոզով եւ քայլելու դժվարություններ ունեն: Բացի այդ, հիվանդները գործնականում իրենց մաշկով չեն զգում օտար առարկաների հպումը:
Բյոնեմաննը գենետիկական վերլուծություն է կատարել եւ նկատել է, որ երկու աղջկա մոտ առկա է PIEZO2 գենի հազվագյուտ եւ ծանր մուտացիա, որը պատասխանատու է շոշափողական զգացողությունների բացակայության եւ համակարգված շարժումներ կատարելու անկարողության համար:
Հետազոտողներին է միացել Բյոնեմաննի գործընկեր նյարդաբան Ալեքսանդր Չեսլերը: Նրանց իրականացրած թեստերի շարքը ցույց է տվել, որ երկու հիվանդն էլ կապված աչքերով չեն կարողանում որոշել իրենց վերջույթների դիրքը տարածությունում: Այդպիսով, նրանց մոտ ամբողջությամբ բացակայում է պրոպրիոռեցեպցիան` զգացում, որ առողջ մարդիկ օգտագործում են, օրինակ, երաժշտական գործիք նվագելու, մեքենայում հաղորդումները փոխելու կամ փակ աչքերով տեքստ հավաքելու համար:
Թեստերի կրկնությունը ՄՌՏ-ի սարքով ուղեղի միաժամանակյա սկանավորման հետ ցույց է տվել, որ հիվանդների մոտ հակազդեցություն չի առաջացել ուղեղի այն մասում, որը պատասխանատու է ֆիզիկական զգացողությունների համար: Սակայն եթե աղջիկները տեսել են խոզանակը, որով դիպել են իրենց մաշկին, ակտիվացել է ուղեղի այն հատվածը, որը կապված էր հույզերի հետ: Չեսլերը պարզաբանում է, որ նրանք հպումը չէին զգում, բայց տեսողական շփումը որոշակի հուզական հակազդեցություն էր առաջացնում: Սառը եւ տաք առարկաներով թեստը ցույց է տվել, որ երկու հիվանդն էլ ի վիճակի են ջերմություն զգալ:
Գենետիկական վերլուծության եւ թեստերի հիման վրա Բյոնեմաննը եւ Չեսլերը եզրակացրել են, որ PIEZO2 գենն ամենայն հավանականությամբ պատասխանատու է պրոպրիոռեցեպցիայի համար:
Հետազոտության նյութերը հրապարակվել են New England Journal of Medicine-ում:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02