Իսլամական ընդդիմադիր քարոզիչ Ֆետհուլլա Գյուլենը, որին Անկարան պատասխանատու է համարում հուլիսյան պետական հեղաշրջման փորձի համար, ԵՄ-ի ղեկավարությանը, ի դեմս Ֆեդերիկա Մոգերինիի, կոչ է արել աչք չփակել Թուրքիայում տեղի ունեցողի վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ես խնդրում եմ (Իտալիայի վարչապետ Մատտեո) Ռենցիին եւ (եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա) Մոգերինիին չենթարկվել Անկարայի ճնշմանը եւ խրախուսել թուրք ժողովրդի` եվրոպական երազանքը պահպանելու ձգտումը: Առաջնորդները բազմիցս քննադատել են (Թուրքիայի նախագահ Թայյիփ) Էրդողանին մարդու իրավունքների խախտումների համար, բայց ոչ մի կոնկրետ քայլ չեն ձեռնարկել: Նրանք չեն կարող աչք փակել մարդու իրավունքների խախտումների վրա միայն նրա համար, որ Էրդողանը դիմակայում է փախստականների բանակին», — հայտնել է Գյուլենը իտալական La Stampa թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է ուրբաթ:
Նրա կարծիքով, Եվրոպայում միգրացիոն ճգնաժամից միակ ելքը եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում միակ ուղին «Թուրքիայում ժողովրդավարության ամրապնդումն է»:
«Հակառակ դեպքում աղետի վտանգ կա: Փախստականների վրա ներքին ճնշումը, արմատական խմբավորումների տարածումը, տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների հետապնդումը, Էրդողանի` ազգային հերոս ինքնահռչակումը այնպիսի բաներ են, որոնք պետք է եվրոպացի առաջնորդներին մղեն արդյունավետ միջոցներ ձեռք առնել` կանգնեցնելու թուրքական կառավարության առաջընթացն ավտորիտար ուղղությամբ», — հայտնել է Գյուլենը:
Իսլամական քարոզիչը, որի արտահանձնումն է պահանջում Անկարան, նշել է նաեւ, որ Էրդողանը ձգտում է հասնել դրան, որպեսզի հետո «փորձի նաեւ սպանել» իրեն:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02