Մեկնարկել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը
2016 թվականին սեպտեմբերի 24-25-ին, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը կանցկացվի «Ժառանգությունը և համայնքները» խորագրի ներքո: Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրն անցկացվում է յուրաքանչյուր տարի՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած եվրոպական 50 երկրում: Ծրագիրը կյանքի է կոչվել 1984 թվականին, Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո: «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը Եվրոպայի խորհուրդը պաշտոնապես հաստատել է 1991 թվականին, իսկ 1999 թվականին միացել է նաև Եվրամիությունը, և նախաձեռնությունը սկսել է իրականացվել «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո: Հայաստանը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին միացել է 2000 թվականին: Այս տարի, ավելի քան 50 հազար բազմաբնույթ միջոցառումներ կհամախմբեն եվրոպացիներին մշակութային ժառանգության և դրանց պահպանության խնդիրների շուրջ:
Հայաստանում «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, ՀՀ մշակույթի նախարարության և Եվրոպայի միության համատեղ մամուլի ասուլիսով և մշակութային ծրագրով: Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այս երկու օրերի ընթացքում կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ.ցուցահանդեսներ, համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, մշակութային զբոսանքներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, որոնք կնվիրվեն ՀՀ անկախության 25-ամյակին և կարծարծեն քառորդդարյա անկախություն ունեցող համայնքներին նվիրված թեմաներ: Իրականացվող միջոցառումները կբացահայտեն, թե ինչպես է ժառանգությունն արտացոլում համայնքի ամբողջականությունն ու յուրահատկությունը և նպաստում ընդհանրական ապագայի տեսլականի ձևավորմանը: Այս ծրագրում ողջունելի է, հատկապես, երիտասարդների ներգրավվածությունը և նրանց ստեղծարար մոտեցումների համախմբումը: Կարևորելով նաև մշակութային երկխոսությունը երկրի ներսում՝ միջոցառումներին ակտիվ ներգրավվել են նաև հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները. նրանք կանդրադառնան մեր երկրում իրենց ստեղծած ժառանգությանը և դրանց պահպանության խնդիրներին: Ինչպես եվրոպական շատ երկրներում, Հայաստանում ևս մի շարք միջոցառումներ կնվիրվեն «Մշակութային ժառանգության կարևորությունը հասարակության համար» Եվրախորհրդի շրջանակային կոնվենցիային (Ֆարո), դրա սկզբունքներին ու կիրարկմանը: Աշնանային այս գեղեցիկ ծրագրին կմասնակցի, ավելի քան 100 մշակութային կազմակերպություն, ինչպես նաև իրենց հարկի տակ այցելուներին կհյուրընկալեն զանգվածային հաճախումների համար փակ Հայաստանի մի շարք պատմամշակութային հուշարձաններ: Վերը նշված երկու օրերի ընթացքում, բազմաբովանդակ և յուրահատուկ միջոցառումներով մշակութային կազմակերպություններն իրենց դռներն անվճար կբացեն հասարակության առջև՝ հնարավորություն ստեղծելով ևս մեկ անգամ հետադարձ հայացք գցելու հայ ժողովրդի հազարամյակների պատմությանն ու մշակութային ժառանգությանը:
«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02