«Զվարթնոցի տաճարը կարեւոր նշանակություն ունի ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային պատմամշակութային ժառանգության համար»,- «Ամերիկայի ձայնի»փոխանցմամբ` այս մասին Վաշինգտոնում, Կոնգրեսի գրադարանում կայացած դասախոսության ընթացքում հայտարարել է Թաֆթս համալսարանի պրոֆեսոր Քրիստինա Մարանսին։ «Զվարթնոցը ներշնչել է բազմաթիվ կառույցներ, թե՛ միջնադարում եւ թե՛ մեր օրերում»,- հավելել է նա:
Գիտնականի խոսքով, 641-661 թվականներին կառուցված Զվարթնոցի տաճարը միշտ հատուկ ուշադրության է արժանացել՝ իր յուրահատուկ տեղը զբաղեցնելով հայկական պատմության եւ իրականության մեջ:
«Նույնիսկ ավերակներում գտնվող Զվարթնոցը ականավոր և յուրօրինակ շինություն է, և ո՛չ Սբ. Հռիպսիմե, ո՛չ էլ Սբ. Գայանե եկեղեցիները մեզ չեն նախապատրաստում Զվարթնոցի եզակի ճարտարապետությանը»,- նշում է գիտնականը:
Քրիստինա Մարանսին ավելացնում է, որ լինելով կաթողիկոսական տաճար, Զվարթնոցը կառուցվել է շրջադարձային ժամանակահատվածում.
«640-660 թվականներին կառուցված Զվարթնոցը համընկավ պատմական կարեւորագույն բեկման հետ, քանի որ բազմաթիվ գիտնականների կարծիքով հենց այդ տարիներով է անցնում անտիկ ժամանակների եւ միջնադարի միջեւ բաժանարար գիծը»:
Վարդանանց օրվա դասախոսությունները անց են կացվում Կոնգրեսի գրադարանում յուրաքանչյուր տարի, գրադարանի աշխատակից Լեվոն Ավդոյանի նախաձեռնությամբ: Դասախոսությանը ներկա ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը խորհրդանշական է համարել, որ Վարդանանց օրը համընկնում է հայկական պետության անկախության 25-ամյակի տոնակատարությունների շրջանի հետ:
«Այսպիսով Հայաստանն անկախ է, բայց երբեք միայնակ չի եղել: Հայաստանն ունեցել է բազմաթիվ բարեկամներ, իսկ ամբողջ աշխարհով սփռված հայ ժողովրդի զավակներից շատերը ամուր կապ են պահպանում պատմական հայրենիքի՝ Հայաստանի հետ», – նշել է դեսպանը:
Դեսպանն իր ելույթում ընդգծել է նաեւ Միացյալ Նահանգների կարեւոր դերը նորանկախ Հայաստանի անկախ պետականության ամրապնդման գործում, նշելով, որ նաեւ ամերիկյան աջակցության շնորհիվ Հայաստանին հաջողվեց կայանալ, չնայած բազմաթիվ մարտահրավերների:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02