ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնը կարևոր հարթակ է, այդտեղից հնչածը միշտ թողնում է իր հետքը․ Tert․am-ի հետ զրույցում վերլուծելով ՀՀ արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի ելույթը՝ ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
«Մեր արտգործնախարարների կամ նախագահների ելույթները ՄԱԿ-ի ամբիոնից միշտ էլ իրենց նստվածքը տալիս են»,- ասաց նա:
Ստեփան Գրիգորյանը մատնանշեց, որ Էդուարդ Նալբանդյանի ելույթում սիրիահայերի խնդրի բարձրաձայնումն ուներ հստակ նպատակ և տալու է իր արդյունքները:
«ՄԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումները, որոնք միգրացիոն հարցերով են զբաղվում, կաջակցեն Հայաստանին, կտրամադրեն ֆինանսական միջոցներ: Քանի որ ՄԱԿ-ը փախստականներին վերաբերող լուրջ ծրագրեր է անում, պարզ է՝ ելույթը խթան կդառնա այստեղ դրանք իրականացնելու համար»,- ասաց նա:
Ըստ քաղաքագետի՝ Հայաստանն արդեն պետք է աշխատանքներ տանի ՄԱԿ-ի հետ համատեղ։ Նա նշեց, որ շատ բաներ կախված է նրանից, թե ելույթից հետո ինչ քայլեր կարվեն Հայաստանի կողմից. «Կասկած չունեմ, որ այդ ելույթն իր արդյունքը կտա, և դա կարտահայտվի Հայաստանին լրացուցիչ գումարներ տալով, որ փախստականների խնդիրները լուծվեն: Հայաստանն այնքան հարուստ չէ, որ նրանց բոլորի խնդիրները լուծի: ՄԱԿ-ն ունի նման պարտավորություն օգնելու փախստականներին»:
Ստեփան Գրիգորյանը, անդրադառնալով Էդուարդ Նալբանդյանի ելույթի այն հատվածին, որտեղ խոսք էր գնում ԼՂ ինքնորոշման իրավունքի մասին, ասաց․ «Իմ ուշադրությունն ամենաշատը ԼՂ ինքնորոշման իրավունքի հատվածը չգրավեց․ դրա մասին մշտապես խոսվել է: Կարևորագույն հատվածն այն էր, որ մատնանշվեց, որ ապրիլին, երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց, վայրագություններ արվեցին՝ և՛ զինվորների նկատմամբ՝ նրանց գլխատումը, խոշտանգումը, և՛ խաղաղ բնակիչների ՝ ծերերի խոշտանգումը, երեխայի սպանությունը,- ասաց Ստեփան Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ մշտապես խոսվում է, որ այդ հարցերի մասին պետք է անընդհատ բարձրաձայնել, որ միջազգային կառույցները դա հաշվի առնեն,-շատ լավ է, որ դա ասվեց ՄԱԿ-ի ամբիոնից: Այս ելույթը շատ կարևոր էր և արժեքավոր հենց այդ վայրագությունների մասին խոսելու մասով»:
Խոսելով Նալբանդյանի ելույթի՝ «2030 օրակարգ»-ի Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների վերաբերյալ Վիեննայի գործողությունների ծրագրի ներառման վերաբերյալ հատվածի մասին՝ քաղաքագետը նշեց, որ կարևոր էր, որ Նալբանդյանը խոսեց դրա մասին, հստակ «մեսիջներ» էր պարունակում:
«Կան հռչակագրեր այդ մասին, որ եթե պետությունները ելք չունեն դեպի ծով, չեն կարող չօգտվել ծովից: Օրինակ՝ Թուրքիան մեզ թույլ չի տալիս, որ ծով դուրս գանք։ Ընդունված կոնվենցիաների համաձայն՝ նրանք պարտավոր են մեզ տրամադրել մուտքեր նաև Սև ծով»,- ասաց Ստեփան Գրիգորյանը՝ նշելով, որ այդ կոնվենցիաների տված հնարավորությունները պետք է անպայման օգտագործել:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02