ԱԺ-ում քննարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նախագիծը նպատակ ունի սահմանել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց փոխկապակցված անձանց ոչ պատշաճ եկամուտների հայտարարագրման իրականացման, կարգի չպահպանման, կամ սահմանված ժամկետներում առնչվող իրավահարաբերությունները:
Ըստ նախարարի՝ նախագիծը մշակվել է հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում և այս նախաձեռնությունը նպատակ ունի կարգավորել հարաբերությունները, որոնք վաղուց նյութական իմաստով կարգավորված էին, բայց հետևանքային առումով՝ ոչ:
Մեջբերելով միջազգային փորձը՝ Արփինե Հովհաննիսյանը նշեց, թե դրա պատասխանատվությունը լինում է կամ կարգապահական, կամ վարչական, կամ քրեական:
Նախարարը նշեց, թե իրենք առաջարկում են, որ եթե բարձրաստիճան էթիկայի հանձնաժողով հայտարարագիր չեն ներկայացնի նրանք, ովքեր պարտավոր են, այդ անձանց առաջարկվում է նախազգուշացում, հետո 30 օրվա ընթացքում չներկայացնելու դեպքում՝ նշանակում վարչական տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով:
Երկրորդ խախտում է համարվում հայտարարագրի ներկայացնելը՝ կարգի խախտմամբ, որի դեպքում ևս նախազգուշացում կլինի և կրկին վարչական տույժ՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով:
«Երրորդ խախտումը հայտարարագիր ներկայացնելու անզգուշությամբ սխալ, կամ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելը առաջացնում է պատասխանատվություն աշխատավարձի 200-400-ապատակի չափով»,- ասաց նա և նշեց, որ այս դեպքում կորոշվի վարչական, թե քրեական տույժ սահմանել:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02