ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նորամարգ գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ: Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նախնական տվյալներով՝ 2016թ. սեպտեմբերի 26-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը ավազակային հարձակմամբ հափշտակելու դիտավորությամբ, մուտք է գործել Արարատի մարզի Նորամարգ գյուղում գտնվող խանութներից մեկը և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել սեփականատիրոջ նկատմամբ: Մասնավորապես՝ օղու շշով հարվածել է վերջինիս գլխին, ով սկսել է բղավել, ինչից հետո տղամարդը դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ սեպտեմբերի 26-ին Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով: Նույն օրը խանութի սեփականատերը ճանաչվել է տուժող:
Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, և նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի բնակիչ, 25-ամյա երիտասարդ։ Վերջինս հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44